Վարդան Սրմաքեշ
Արտաքին տեսք
Վարդան Սրմաքեշ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մասնագիտություն | գործարար |
Պարգևներ և մրցանակներ |
Վարդան Սիրմաքես (փետրվարի 11, 1956, Ստամբուլ, Թուրքիա), հայ գործարար։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականներից զբաղվում էր Cartier և Richemont ժամացույցներ արտադրող ֆիրմաների համար պատյանների, ինչպես նաև Daniel Roth ընկերության համար աքսեսուարների պատրաստամբ, սակայն 1991 թ. հանդիպեց ժամագործ Ֆրանկ Մյուլլերին (Franck Muller) և նրանք սկսեցին համատեղ աշխատել ապրանքանիշի առաջմղման ուղղությամբ։
Այժմ նա «Franck Muller» ընկերության համասեփականատերը և գլխավոր տնօրենն է։ Ընկերությունը Հայաստանում կատարել է 1.3 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչի արդյունքում կազմակերպվել է ժամացույցների կորպուսների և ոսկյա զարդերի արտադրություն։
1999 թվականից «Արարատ» ֆուտբոլային ակումբի համասեփականատերն է։
2013 թ. նշանակվել է Մարսելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մրցանակ արդյունաբերության ոլորտում» (Prix De L'Industrie) (տրվում է Ժնևի առևտրի պալատի կողմից, 2008)։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2011)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրակարգ. հարցազրույց Վարդան Սրմաքեշի հետ (20.07.2018)(չաշխատող հղում)
|