Jump to content

Վարդան Սաղինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Սաղինյան
նոյեմբերի 20 (դեկտեմբերի 3), 1908[1] - 1985
ԾննդավայրՍտավրոպոլ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿոչումիԻնժեներա–տեխնոլոգիական ծառայության գեներալ–մայոր[1]
ԿրթությունՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ (1937)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Վարդան Մկրտչի Սաղինյան, (Վարդան Նիկիտովիչ Սագինով, ծնվել է 1908 թվականին, ք․ Ստավրոպոլ - ?), ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր (1961)։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1946)։ ՍՄԿԿ անդամ 1938 թվականից։

Ավարտել է Մոսկվայի Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան համալսարանի մեխանիկամաթեմատիականան ֆակուլտետը (19371937—1938 թվականին ծառայել է կարմիր բանակում։ 1939 թվականից աշխատել է Ն․ Ե․ Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտում։ 1955 թվականից՝ Լենինգրադի Ա․ Ֆ․ Մոժայսկու անվան Ռազմաօդային ինժեներական ակադեմիայի փորձարարական բաժնի պետ, ապա Հակաօդային պաշտպանության Կիևի բարձրագույն ինժեներական ռադիոտեխնիկական ուսումնարանի աերոդինամիկայի ամբիոնի պետ, 1956 թվականից՝ ուսումնարանի պետի տեղակալ, 1962 թվականից՝ Մոսկվայի ավիացիոնտեխնոլոգիական ինստիտուտի ռազմական ամբիոնի պետ։ Զորացրվել է 1970 թվականին։ ՍՍՀՄ պետական մրցանակ (1949)։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 150.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 150