Վարդան Նիկոյան
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վարդան Նիկոյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Վարդան Սամվելի Նիկոյան (հունվարի 31, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի ղեկավար։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2001-2005 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատը։
- 2007-2009 թթ. - սովորել և ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան՝ «Հանրային կառավարում» մասնագիտությամբ։
- 2011 թվականից - ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ։
- 2012–2013 թթ. – սովորել և ավարտել է Պեկինի Ցինխուա համալսարանի հանրային քաղաքականության և կառավարման դպրոցի մագիստրատուրան։
- 2016թ. - սովորել է ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի Թաֆթս համալսարանի Ֆլեթչեր միջազգային իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005-2007 թթ. - ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ Ունի ավագի զինվորական կոչում։
- 2010 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։
- 2012 թվականից - ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս։
- 2014 թ. փետրվարի 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի վարչապետի օգնականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[1]։
- 2014 թ. փետրվարին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։
- 2014 թ. դեկտեմբերին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի ղեկավար։
- 2018 թ. ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության լուծարման արդյունքում ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Ամուսնացած չէ։ Վարդան Նիկոյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանի որդին է։
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։