Վարդան Նավասարդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նավասարդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Նավասարդյան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Արիստակես |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Ծնվել է | 1979 օգոստոսի 4 |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Շիրակի թեմի Հոգևոր ընծայարան, Գևորգյան Ճեմարան |
Հոգևոր աստիճան | Եպիսկոպոս |
Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյան, Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոս, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1979 թ. օգոստոսի 4, Երևանում, ավազանի անունը՝ Արիսակես։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1986-1996 թթ. սովորել է Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 ռուսական միջննակարգ դպրոցում,
1996-1997 թթ. ուսանել է Շիրակի թեմի Հոգևոր Ընծայարանում,
1997-2002 թթ. հոգևոր կրթությունը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։
Հոգևոր աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
1997 թ. դեկտեմբերի 24-ին ստացել է դպրական աստիճան՝ Գերաշնորհ Տեր Հուսիկ Արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռամբ,
2001 թ. դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ` Գերաշնորհ Տեր Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ,
2003 թ. փետրվարի 27-ին օծվել է կուսակրոն քահանա` Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ,
2013 թ. ապրիլի 6-ին ստացել է վարդապետական աստիճան` Գերաշնորհ Տեր Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ,
2014 թ. նոյեմբերի 16-ին ձեռնադրվել է եպիսկոպոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։
Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2002-2005 թթ. ծառայել է Մայր Տաճարում` իբրև Լուսարարապետի օգնական,
2005-2008 թթ. ծառայել է Ավստրալիայի և Նոր Զելանդայի Հայոց թեմում` որպես առաջնորդական փոխանորդ և Սիդնեյի Ս. Հարություն Եկեղեցու հոգևոր հովիվ,
2008-2019 թթ. զբաղեցրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենի պաշտոնը,
2009-2019 թթ. եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի հոգևոր տեսուչը,
2009-2019 թթ. համակարգել է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի գործունեությունը Հայաստանում,
2012-2019 թթ. Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի Էօրնեկեան մանկապարտեզի հոգևոր տեսուչ,
2015-2020 թթ. նախագահել է Երևանի Գ. Էմինի թիվ 182 ավագ դպրոց-հիմնադրամի հոգաբարձուների խորհուրրդը,
2017-2020 թթ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների հոգևոր տեսուչ։
2020 թ. նորաստեղծ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ։
Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ ԿԳՆ կոլեգիայի անդամ,
- ՀՀ ԿԳՆ Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների անդամ,
- Հանրային խորհրդի կրթության և գիտության ենթահանձնախմբի անդամ,
- ECLOF հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է,
- Լույսի սերունդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է,
- Ինտերակտիվ կրթության զարգացում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է,
- Էստոնիայի եկեղեցական խորհրդի անդամ է։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մովսես Խորենացի» մեդալ
- ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»
- ՀՀ պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ Եկեղեցու յոթ խորհուրդները
- Ուխտի Պատարագը
- Ճրագալույցի և Սբ. Ծննդյան տոնի վերարժևորումը ժամանակակից կյանքում
- Արտաքսման կիրակի
- Դատավորի կիրակի
- Տնտեսի կիրակի
- Գալստյան կիրակի
- Ծաղկազարդի կիրակի
- Ավագ Շաբաթ և Սուրբ Հարություն
- Իմ գրադարանը
- Հայոց պետությունն ու եկեղեցին
- Ի՞նչ է ուզում կինը. Թեման՝ Դաստիարակություն
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սարկավագական ձեռնադրություն Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, Էջմիածին ամսագիր, 2001թ. ԺԲ, էջ 109,
- Վարդանանց տոնին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռնադրվեցին հինգ նոր քահանաներ, Էջմիածին ամսագիր, 2003թ. Գ, էջ 107,
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մասնավոր վարդապետության աստիճանի արժանացած հոգեւորականներին, Էջմիածին ամսագիր, 2013թ. Դ, էջ 140,
- Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը եպիսկոպոսական ձեռնադրության առիթով, Էջմիածին ամսագիր, 2014թ. ԺԱ, էջ 11,
- ՀՀ Նախագահի հրամանագիրը Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին։