Վարդան Հակոբյան (Հեսու վարդապետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Հակոբյան (Հեսու վարդապետ) | |
---|---|
Ծնվել է | 1862 |
Ծննդավայր | Ահարոնք, Սասուն, Արևմտյան Հայաստան |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Մուշից ոչ հեռու |
Ազգություն | Հայ |
Կրոն | Հայ Առաքելական եկեղեցի |
Վարդան Հակոբյան կամ Հեսու վարդապետ (1862, Ահարոնք, Բիթլիսի վիլայեթ - 1915, Մուշ, գյուղ Ահարոնք (Սասուն գավառում), 1915, Մեծ Եղեռնի զոհ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1890 թվականին ձեռնադրվել է վարդապետ։ Մեծ աշխատանք է կատարել արևմտահայության ծանր վիճակի, հատկապես Սասունում և Տարոնում 1890-ական թվականներին տիրող դրության մասին արտասահմանյան հասարակայնությանը տեղեկացնելու ուղղությամբ։ Քրդական հարձակումները կասեցնելու նպատակով՝ բանակցել է քրդերի հետ, որի հետևանքով որոշ աշիրաթներ չեզոք դիրք են գրավել։ Որոշ ժամանակ թուրքական կառավարությունը Հակոբյանին մեկուսացրել է Մշո Սուրբ Կարապետ վանքում։ 1890-ական թթ. վերջից վանքի վանահայրն էր։ Կողմ էր ընդհանուր ապստամբության Հրայրի գաղափարին և այդ ուղղությամբ 1901-1903 թվականներին լայն գործունեություն է ծավալել։ 1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո դեմ է եղել Մշո դաշտում հայդուկային կռիվներին։ 1915 թվականի ապրիլին ընտրվել է Մուշի հոգևոր առաջնորդ։ Տեղի բնակչության հետ տարագրվել և նահատակվել է Մուշից ոչ հեռու։
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |