Վարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամ
Տեսակբարեգործական կազմակերպություն և հիմնադրամ
Երկիր Հայաստան

Վարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամ (անգլ.՝ Vardanyan Family Charity Foundation), Հայաստանում գործող բարեգործական հիմնադրամ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրամի հիմնական գործունեությունը սկիզբ է առնում 2010-ականների սկզբից։ Այն հիմնադրել է գործարար, «Գրանդ Հոլդինգ» կորպորացիայի հիմնադիր և ղեկավար Հրանտ Վարդանյանը։ Հոր մահից հետո հիմանադրամի ղեկավարությունը ստանձնել են որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները[1]։

Այժմ հիմնադրամի տնօրենն է Արամ Ղազարյանը[2]։

Միջոցառումներ և նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ին հիմնադրամը նվերներ է բաժանում դպրոցականներին, տարվա ընթացքում հանդես է գալիս` որպես տարբեր միջոցառումների հովանավոր։ 2013 թվականին Տավուշի մարզում հիմնադրամը մեկ տարվա ընթացքում կատարել է ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլարի բարեգործություն։ 2013 թվականին 300 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամին[3]։

Երևանի 2800-ամյակին նվիրված այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրամի գործունեությունը առավել ուշադրության է արժանացել 2019 թվականի մայիսին, երբ բացվել է հիմնադրամի կողմից բարեկարգված Երևանի 2800-ամյակին նվիրված այգին։ Դեռ 2017 թվականին բարեգործական հիմնադրամը պարտավորվել է բարեկարգել Երևանի հիմնադրման 2800-ամյակի առիթով Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի հետնամասում գտնվող այգին, ինչպես նաև բարեկարգումից հետո իր վրա վերցնել 99 տարով այգու խնամքը[4]։ Որոշ օբյեկտիվ պատճառներով շինարարությունը երկարաձգվել է և ավարտվել Երևանի 2800-ամյակի հաջորդ տարում[5], իսկ այգու բացումը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 10-ին[6][7]:

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2015 թվականին «Բիզնեսի բարոյականության և սոցիալական պատասխանատվության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» աշխատության, նշանակալից է Վարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամի «բարեգործական ներդրումներն ու սոցիալական պարտականությունների կատարումները Հայաստանի ու Արցախի տնտեսությունների տարբեր ոլորտներում»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]