Վարդանանք կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդանանք (այլ կիրառումներ)
Վարդանանք կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Գործառույթհայկական բնակավայրերի ինքնապաշտպանություն և ազատագրում
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

«Վարդանանք» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988 թվականին Երևանում։ Ունեցել է մարտական դրոշ և շտաբ։ 1988-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի Նոյեմբերյանի (Ոսկեպար), Շամշադինի, Վարդենիսի, Իջևանի (Կիրանց), Գորիսի (Կորնիձոր, Շուռնուխ), Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Քարվաճառի, Կուբաթլուի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, որոնց ընթացքում զոհվել են 12 ազատամարտիկներ։ Ջոկատի հրամանատարն է եղել Վ. Գալստյանը, իսկ շտաբի պետը՝ Ա. Ասլանյանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։