Վարազ-Գնել Գնունի
Վարազ-Գնել Գնունի | |
Ծննդյան օր | 7-րդ դար |
---|---|
Վախճանի օր | 635 |
Դինաստիա | Գնունիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Վարազ-Գնել Գնունի (7-րդ դար - 635), հայ զորավար Բյուզանդական կայսրությունում՝ Հերակլ Ա կայսեր կառավարման ժամանակ (610-641)[1]։ Մժեժ Գնունու ազգականը և գործակիցը, Գնունիների նախարարական տոհմից[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
635 թվականին, Հերակլ Ա-ի դեմ կազմակերպված ապստամբությանը մասնակցած Հայաստանի բյուզանդական մասի կառավարիչ Դավիթ Սահառունուն կալանավորում է Մժեժ Գնունին և առաքում կայսերական պալատ։ Ճանապարհին իր կապանքները կտրելով՝ Դավիթ Սահառունին սպանում է այն մարդկանց, որոնք տանում էին իրեն։ Այնտեղից վերադառնալով՝ իր շուրջն է միաբանում հայոց զորքերը, հարձակվում զորավար Մժեժ Գնունու վրա և նրա զորքը իր կողմը գրավելով՝ պարտության մատնում, ապա սպանում Մժեժին ու նրա գործակից Վարազ-Գնել Գնունուն[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 63․
- ↑ «Սեբեոս. Պատմություն», թարգմ.՝ Գուրգեն Խաչատրյան, Վանո Եղիազարյան, Երևան, 2005, էջ 194.