Վարազգոմի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարազգոմ
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՔաշաթաղի շրջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉի գործում
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ4-6-րդ դարեր

Վարազգոմի եկեղեցի[1],Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Մերի և Ղուշչի գյուղերի միջև՝ Աղավնագետի ձախ կողմում, գետափից 2 կմ հեռավորությամբ։

Եկեղեցին խիստ վթարային վիճակում է, բայց դեռևս կանգուն։ Վարազգոմի եկեղեցի երկխորան-գմբեթավոր, խաչաձև, եզակի հորինվածքով չափազանց ուշագրավ ու արժեքավոր մի եկեղեցի է։

Վարազգոմի եկեղեցու առաջին նկարագրությունը տրվել է 1982թ.[2]: Հայտնի է, որ խաչաձև-գմբեթավոր հորինվածքը հայ ճարտարապետության մեջ բավական տարածված է եղել հատկապես վաղ միջնադարում։ Այդ հորինվածքով եկեղեցիները իրենց հերթին միմյանցից տարբերվում են խորանների քանակով։ Եզակի այս տաճարը՝ Վարազգոմը, կառուցված է կոփածո և սրբատաշ քարերով, կրաշաղախով։ Ներքուստ սվաղված է։ Արտաքուստ (հատկապես արևմտյան ճակատում) կրում է 16-17-րդ դարերի նորոգման հետքեր[3]։

Թմբուկի վեղարն ու հարավային պատը փլված են։ Տեղացի քրդերի ձեռքով քանդված են նաև պատերի (հատկապես արևելյան ճակատի) երեսպատի ստորին շինվածքները։ Շինարվեստն ու կառուցողական առանձնահատկությունները նման են Սյունիքի 4-6-րդ դարերի այլ պաշտամունքային կառույցներին (Տաթև, Որորտնավանք և այլն)։ Թմբուկը և՛ ներքուստ, և՛ արտաքուստ բոլորաձև է (գլանաձև)։ Գմբեթակիր որմնասյուներից անցումը գմբեթարդին արված է ինչպես զույգ տրոմպների (արևելյան կողմում), այնպես էլ առագաստների (արևմուտքում) միջոցով։ Դրանց մեջ չորս ավետարանիչների բարձրաքանդակներն են։ Եկեղեցու արտաքին չափերն են՝ 10,55×10,00 մ, իսկ պահպանված բարձրությունը մինչև թբուկի քիվագոտու գագաթը (երբեմնի վեղարի սկիզբը) 9,60 մ է։ Պատերի հաստությունը՝ 95 սմ է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վարազգոմի եկեղեցի».
  2. «Դիվան». էջ 196.
  3. «Դիվան». էջեր 7:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. Կարապետյան, Սամվել (1999). Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն». էջեր 136-138:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)