Jump to content

Վատի-Քոն սկանդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վատի-Քոն սկանդալ
քրեական գործ Խմբագրել Wikidata
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Թվական2008 Խմբագրել Wikidata

Վատի-Քոն սկանդալ (անգլ.՝ Vati-Con scandal), սկանդալ, որ կապված է իտալացի անշարժ գույքի կառուցապատող Ռաֆայելո Ֆոլիերի անվան հետ։ Նա յուրացրել է Բիլ Քլինթոնի և միլիարդատեր Ռոնալդ Բըրքլի Միացյալ Նահանգներում Հռոմի կաթոլիկ եկեղեցիները գնելու համար կատարած ներդրումները[1]։ Ֆոլիերին, ի վերջո, մեղավոր է ճանաչվել ԱՄՆ-ում դաշնային քրեական մեղադրանքներով և դատապարտվել է ազատազրկման։

Բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2008 թվականի հուլիսի 15-ի New York Post օրաթերթի «Գործարք սատանայի հետ» վերնագրով հոդվածի՝ Նյու Ջերսի նահանգի Քեմդենի թեմի եպիսկոպոս Ջոզեֆ Էնթոնի Գալանթեն ներգրավված է եղել սկանդալի մեջ։ համաձայն հոդվածի՝ Ֆոլիերին գնել է Գալանտեի ծովափնյա տունը 400,000 դոլարով։ 2007 թվականին անմիջապես այն բանից հետո, երբ Գալանթեն ծրագրավորել է և 2008 թվականին հայտարարել թեմի եկեղեցական ունեցվածքի կեսի վաճառքի մասին[2]։ Վատի-Քոնում եպիսկոպոսի մասնակցության բացահայտումից հետո Հարավային Նյու Ջերսիի ծխական խորհուրդը պահանջել է «ամբողջովին դադարեցնել Եպիսկոպոսի ծրագրած եկեղեցիների փակման ծրագիրը»:Galante/Follieri ծովափնյա տունը նորից շուկա հանվեց 2008 թվականին և գրեթե երկու տարի անց վաճառվել 310,000 դոլարով[3]։

2008 թվականի հուլիսի 24-ին New York Daily News-ը հայտնել է, որ Նյու Յորքում Ֆոլիերիի բնակարանի երկրորդ խուզարկության ժամանակ Հետաքննությունների դաշնային բյուրոն առգրավել է Ֆոլիերիի նախկին ընկերուհու՝ ամերիկացի կինոդերասանուհի Էնն Հեթուեյի անձնական օրագրերը, որպես սկանդալի շարունակական հետաքննության մաս։ Հեթուեյը սկանդալի հետ կապված որևէ մեղադրանք չի առաջադրվել[4]։

2008 թվականի հոկտեմբերին Ֆոլիերին Մանհեթենում իրեն մեղավոր է ճանաչել։ Դաշնային դատավոր Ջոն Քյոլթլը դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման[5]։ Նա ազատ է արձակվել 2012 թվականի մայիսի 25-ին Փենսիլվանիայի դաշնային բանտից։ 2012 թվականի մայիսի 25-ին՝ բանտից ազատվելուց անմիջապես հետո, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ներգաղթի և մաքսային մարմինները Ֆոլիերին արտաքսել են Իտալիա[6]։ 2018 թվականին Ֆոլիերին վերսկսել է զբաղվել ներդրումներով և պնդել է, որ կրկին լավ հարաբերությունների մեջ է Բըրքլիի հետ, որը, ըստ նրա, այն ներդրողների խմբից է, որն օգնում էր իրեն ձեռք բերել Հարավային Իտալիայի Կալչիո Ֆոջա ֆուտբոլային ակումբի բաժնեմասերի 50%-ը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Feuerherd, Joe (2006 թ․ մարտի 3). «Catholic real estate bonanza». National Catholic Reporter. The National Catholic Reporter Publishing Company. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. MacIntosh, Jeane; Cornell, Kati (2008 թ․ հուլիսի 15). «A Deal with the Devil». New York Post. NYP Holdings, Inc. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. «Zillow.com 749 W Oak Ave., North Wildwood NJ». Zillow. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «FBI Grabs Anne Hathaway's diaries». New York Daily News. 2008 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «Anne Hathaway's Ex Sentenced To 54 Months In Prison». Access Hollywood. NBC Universal, Inc. 2008 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. Lestch, Corinne (2012 թ․ հուլիսի 3). «Raffaello Follieri, Anne Hathaway's scam-artist ex-boyfriend, deported to his native Italy». New York Daily News. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  7. Weaver, Hilary (2018 թ․ հունվարի 4), Anne Hathaway's Con-Artist Ex Is Out of Jail and Back in the Headlines, Vanity Fair, Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]