Jump to content

Վավելի վիշապ (արձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վավելի վիշապ (արձան)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործBronisław Chromy?
Ստեղծում1972
Երկիր Լեհաստան
ԲնակավայրԿրակով
Ներկա վիճակկանգուն
 Wawel Dragon monument Վիքիպահեստում

Վավելի վիշապի արձան (լեհ.՝ Pomnik Smoka Wawelskiego), լեհական դիցաբանության հայտնի Վավելի վիշապին նվիրված հուշարձան Լեհաստանի Կրակով քաղաքում, Վավել բարձունքի ստորոտում՝ Վավելի վիշապի քարանձավի առջև[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանը նախագծել է լեհ քանդակագործ Բրոնիսլավ Խրոմին։ Աշխատանքներն ավարտվել են 1969 թվականին[2]։ Ներկայիս վայրում արձանը տեղադրվել է 1972 թվականին (այս տարեթիվը կրկնվում է նաև այլ աղբյուրներում[3][4]): Բելովիչը նշում է, որ արձանը ստեղծվել է 1969 թվականին, սակայն մինչև 1972 թվականը չի տեղադրվել իր ներկայիս վայրում։ 6 մետր բարձրություն ունեցող արձանի նյութը բրոնզ է[5]։ Այն տեղադրված է կրաքարի վրա։

Արձանի որոշ վաղ նախագծերում ներառված էր նաև ավելի ավանդական շատրվան[6]։ Ավելի ուշ ներկայացված տարբերակն առաջարկում էր, որ այն պետք է մասնակիորեն ընկղմվի մոտակա Վիստուլա գետի մեջ, սակայն այդ առաջարկը մերժվեց։ Ի վերջո, արձանը նախագծվեց կրակ շնչող վիշապի տեսքով։

Կրակ շնչող արձանը (տեսանյութ)

2010-ական թվականներին արձանն այնպես է արդիականացվել, որ կրակե շունչը կարելի է ուղարկել տեքստային հաղորդագրությամբ (արձանը կարող է կրակ շնչել առնվազն 15 վայրկյան ընդմիջումով[7]): Այս ծառայությունը մեծ տարածում է գտել, և յուրաքանչյուր օր ստացվում է առնվազն 2500 հարցում։ Որպես վառելիք՝ կրակի համար օգտագործվում է բնական գազ։ Առանց որևէ տեքստային հաղորդագրության՝ վիշապի կրակե շունչը տեղի է ունենում մոտ հինգ րոպե ընդմիջումով։

Արձանը նկարագրվում է որպես ժամանակակից Կրակովի «ավանդական» տարր[8] և քաղաքի տուրիստական գրավչությամբ վայր, մասնավորապես երեխաների համար[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. PREKURSOR 2005, Tomasz Szymański. "Dragon's Den | Wawel Royal Castle | Wawel Krakow Poland
  2. Zacharski, Konrad. «Galeria Autorska Bronisława Chromego». bronislawchromy.pl. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  3. «Kazimierz Kuczman (1980). Wawel Hill: Guide-book. Krajowa agencja wydawnicza publishers. p. 1972».
  4. «Roman Marcinek (2002). Poland: A Guidebook : Cultural Heritage, Landscape, History, Tourist Information. R. Kluszczyński. p. 45. ISBN 978-83-88080-54-8».
  5. Marc E. Heine (1 July 1987). Poland. Hippocrene Books. p. 113. ISBN 978-0-87052-380-9
  6. «"Smok wawelski". Ekrakow.org». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին.
  7. «"Pracowity smok wawelski". E-krakow.com».
  8. «BRONISŁAW CHROMY Rzeźba i malarstwo - DESA Unicum». desa.pl. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  9. «Smok Wawelski». www.infoarchitekta.pl. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.