Վավելի վիշապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վավելի վիշապ
ՏեսակSlavic dragon?
Սպանված էKrakus II? և Lech II?
 Wawel Dragon Վիքիպահեստում

Վավելի վիշապ (լեհ.՝ smok wawelski), լեգենդար վիշապ, որն իբր ապրում է Կրակովում՝ Վավելի բլրի ստորոտում գտնվող քարանձավում (այն կոչվում է նաև Վիշապի փոս)։

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենտ Կադլուբեկի[1] շարադրած լեգենդի առավել վաղ տարբերակի համաձայն (12-րդ դար)՝ Կրակ արքայի օրոք (Կրակովի լեգենդար հիմնադիրը, որի անունով էլ անվանակոչվել է քաղաքը) Կրակովում հայտնվում է մի վիշապ, որին անվանում էին ողջ-ողջ կուլ տվող (լեհ.՝ całożerca, լատին․՝ holophagus, այսինքն՝ արարած, որն իր զոհերին ամբողջությամբ կուլ է տալիս)։ Շաբաթը մեկ անգամ պետք էր վիշապին կով զոհաբերել, և եթե նա չէր ստանում կովին, դրա փոխարեն մարդկանց էր ուտում։ Քաղաքը հրեշից փրկելու և վիշապին սպանելու համար Կրակ արքան ուղարկեց իր որդիներին՝ Կրակին և Լյոխային։ Որդիները երկուսով չկարողացան հաղթել վիշապին, այդ պատճառով էլ դիմեցին խորամանկության։ Նրանք կովի կաշին լցրեցին ծծումբով, և այն կուլ տալով՝ վիշապը շունչը փչեց։ Վիշապին սպանելուց հետո եղբայրները վիճեցին, թե ում է պատկանում հաղթանակը։ Մեծ եղբայրը՝ Լյոխան, սպանեց կրտսերին և վերադառնալով ամրոց՝ ասաց, որ Կրակն ընկավ վիշապի դեմ մարտնչելիս։ Սակայն եղբայրասպանի գաղտնիքը շուտով հայտնի դարձավ, նրան արտաքսեցին քաղաքից և սպանված Կրակի պատվին քաղաքն անվանեցին Կրակով։

Յան Դլուգոշն իր ժամանակագրության մեջ վիշապի հանդեպ տարած հաղթանակը վերագրեց իր արքային, իսկ եղբայրասպանությունը տեղափոխեց այն ժամանակներ, երբ Կրակն արդեն մահացել էր։

Յոախիմ Բելսկուն պատկանող լեգենդի մեկ այլ տարբերակն (14-րդ դար) ասում է, որ վիշապին հաղթել է կոշկակար Սկուբան։ Նա ծծումբով լցոնված հորթուկին նետեց վիշապի առջև։ Հորթուկին ուտելուց հետո վիշապի կոկորդն այնպես սկսեց այրվել, որ նա խմեց Վիսլա գետի կեսը և պայթեց։

Մարմնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Վավելի բլրի մոտ գտնվող Չերվենսկի բուլվարում տեղադրվեց վիշապի արձանը, որի հեղինակը լեհ քանդակագործ Բրոնիսլավ Խրոմին է։ Վիշապը կրակ է ժայթքում ամեն 5 րոպեն մեկ։ Շատ հետաքրքիր է, որ նաև հաղորդագրություն է գալիս 7168 համարից՝ «smok»[2] տեքստով։

2015 թվականին Нп3 ստուդիան նկարահանեց կարճամետրաժ ֆիլմ՝ Legendy Polskie սերիալի շրջանակներում, որտեղ վիշապը դաջվածքներով տղամարդ էր (որի դերում հանդես եկավ մի դանիացի դերասան)՝ իր թռչող մեծ մեքենայով։ Ֆիլմում վիշապը գեղեցիկ աղջիկների մեծ սիրահար է, որոնց առևանգում և պահում է քաղաքից դուրս գտնվող վիլլաներից մեկի իր ապաստանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mistrz Wincenty tzw. Kadłubek: Kronika Polska. Wrocław: Ossolineum, 2008. ISBN 83-04-04613-X.
  2. Pracowity smok wawelski(լեհ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիիքպահեստ