Վասիլի Սաչկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վասիլի Սաչկո
Василь Сачко (український тренер).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 3, 1975(1975-05-03)[1] (44 տարեկան)
Ծննդավայր Ստարոմլինովկա, Վելիկոնովոսյոլկովսկի շրջան, Դոնեցկի մարզ, ՈւԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 190
Քաշ 90
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Վորսկլա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997—1998 Ուկրաինա «Շախտա Ուկրաինա» 11 (8)
1998—1999 Ուկրաինա Տավրիա 5 (0)
1999—2000 Ուկրաինա Շախտա Ուկրաինա 9 (6)
2000 Ուկրաինա Մոնոլիտ 5 (3)
2000—2001 Ուկրաինա Օսկոլ 28 (13)
2001—2006 Ուկրաինա Վոլին 148 (57)
2006—2008 Ուկրաինա Կրիվբաս 58 (10)
2008—2012 Ուկրաինա Վորսկլա 83 (18)
Մարզչական կարիերա
2012—2014 Ուկրաինա Վորսկլա մարզիչ
2014—մինչև հիմա Ուկրաինա Վորսկլա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վասիլի Սաչկո (ուկր.՝ Васи́ль Ві́кторович Сачко́, մայիսի 3, 1975(1975-05-03)[1], Staromlynivka, Վելիկոնովոսյոլկովսկի շրջան, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ),  ուկրաինացի ֆուտբոլիստ և մարզիչ: Խաղացել է հարձակվողի դիրքում: 2009 թվականի Ուկրաինայի գավաթի հաղթող, 2001/02 մրցաշրջանի լավագույն ռմբարկու:

Սաչկոն երկար ժամանակ զբաղվել է սիրողական ֆուտբոլով, բայց արդեն 25 տարեկանից սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով, հաջողության հասնելով «Օսկոլե» ակումբում: Դրանից հետո տեղափոխվել է «Վոլին» ֆուտբոլային ակումբ՝ օգնելով ակումբին դուրս գալու բարձրագույն լիգա և առաջիկա 4 մրցաշրջաններում ցուցադրեուլ լավագույն արդյունքներ: Բայց հետագայում ակումբը անհաջողության մատնվեց, և Վասիլին ստիպված եղավ հեռանալ ակումբից: Դառնալով ազատ գործակալ՝ Սաչկոն միացավ «Կրիվբաս» ակումբին և երկու մրցաշրջան խաղաց այդ ակումբում: 2008 թվականին 33- ամյա Սաչկոն տեղափոխվեց «Վորսկլու» ակումբ և 4 տարիների արդյունքում կարողացավ արժանանալ Ուկրաինայի գավաթին (եզրափակչում դարձել է հաղթական գոլի հեղինակ) և երկու անգամ մասնակցեց Եվրոգավաթին:

Կարիերան ավարտելուց հետո Սաչկոն որպես մարզիչ մնաց «Վորսկլե» ակումբում, 2013 թվականից սկսեց գլխավորել ակումբը:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաչկոն ծնվել է 1975 թվականի մայիսի 3-ին[2], Դոնեցկի շրջանի Ստարոմլինովկա գյուղում[3], Դոնեցկից 100 կիլոմետր արևմուտք: Դեռևս պատանի տարիքից Սաչկոն զբաղվել է ֆուտբոլով, երկրպագել է տեղի «Շախտյոր» ակումբին[4]: Սաչկոն թիմի բոլոր խաղերը դիտելու համար գնում էր Դոնեցկ: Տղայի ամենասիրելի ֆուտբոլիստը եղել Վիտալի Ստարուխինը[2]: Սկզբում նա ֆուտբոլ խաղացել է իր ընկերների հետ[5]: Պատանի տարիքից մասնակցել է շատ առաջնությունների[2]:

Դպրոցը ավարտելուց հետո ծառայության է անցել Սիմֆերոպոլ քաղաքում[5]: Սաչկոյի ֆուտբոլային մակարդակը չի ներել նրան հանդես գալու բանակի ֆուտբոլային ակումբում[6]: Ծառայությունից հետո նա իր մասնագիտության ընտրության հարցում տատանվել է, բայց հետո որոշել է շարունակել ֆուտբոլիստի կարիերան: Սկզբում Սաչկոն հանդես է եկել հօգուտ Իսկրա և Ուսպենովկա գյուղերի [7]՝ ընդդեմ Դոնեցկի շրջանի մի շարք այլ գյուղերի [8]:

Մարզիկի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շախտա Ուկրաինա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջապես «Շախտյոր» ակումբի նախկին ֆուտբոլիստ Վիկտոր Գրաչյովը հրավիրեց Սաչկոյին մարզվելու Դոնեցկի շրջանի սիրողական ակումբում՝ «Շախտա Ուկրաինայում», որտեղ նա ժամանակին մարզվել էր[8]: Քանի որ սիրողական ֆուտբոլով զբաղվողները չէին վարձատրվում, Սաչկոն որոշեց մեկ ուրիշ աշխատանք գտնել: Նա ուզում էր աշխատել կա՛մ ոստիկան, կա՛մ մնալ իր հարազատ ակումբում՝ Շախտայում: Սաչկոն որոշեց դառնալ ոստիկան՝ թմրանյութերի դեմ պայքարի բաժնում[7]: Ոստիկանի աշխատանքին զուգահեռ նա «Շախտա Ուկրաինա» ակումբում զբաղվում էր սիրողական ֆուտբոլով[7]: Այդ ժամանակ հիմնական աշխատանքը ուժասպառ էր անում նրան, այդ իսկ պատճառով Սաչկոն որոշեց լքել ակումբը[8]: Նրա մարզիչը տեսնում էր Սաչկոյի պոտենցիալը և համոզում է նրան մնալ թիմում: Սաչկոն լսեց իր մարզիչին և կենտրոնացրեց իր ուշադրությունը ակումբի խաղերի վրա: Այդ ժամանակ թիմը գտնվում էր Դոնեցկի շրջանի առաջնության երրորդ լիգայում[8], բայց կայուն ֆինանսավորման շնորհիվ Սաչկոն իր առաջ դրեց մեծ առաջադրանքներ[8]:

1997/1998 մրցաշրջանում Սաչկոյի թիմը դուրս եկավ սիրողական առաջնության բարձրագույն փուլ[9]: Առաջնությունում Սաչկոն նշեց իր նորամուտը 1997 թվականի սեպտեմբերի 20-ին «Դալիս» ակումբի դեմ խաղում(1:3)[10]: Հաջորդ երեք խաղերում Վասիլին կարողացավ դառնալ գոլի հեղինակ, ընդ որում «Շախտյորի» դեմ խաղում՝ դուբլի հեղինակ[11]: Հարձակման գծում Սաչկոյի հետ խաղում էր Ալեքսանդր Չեխը: Նրանք միասին կարողացան բարձր արդյունքների հասնել[8]: Ֆուտբոլիստները իրար հետ ծանոթ են եղել. նրանք ծանոթացել են ֆուտբոլային մի հանդիպման ժամանակ: Ակումբի 26 գոլերից 12-ը պատկանում էր Չեխին ու Սաչկոյին[12][13]: Սաչկոն 11 խաղերում խփել է 8 գոլ և դարձել մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Զբաղեցնելով երկրորդ տեղը[12]՝ թիմը եզրափակիչ առաջնությունում խաղալու իրավունք ստացավ, բայց հրաժարվեց և իր տեղը զիջեց «Շախտյոր» ակումբին:

«Տավրիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1997/1998 մրցաշրջանի ավարտը, Վիկտոր Գրաչյովը Իվան Բալանին «Տավրիա» ակումբի մարզչի պաշտոնում փոխարինելու հրավեր ստացավ[14]: Գրաչյովը համաձայնեց ընդունել ակումբը, և 5 առաջնության մասնակցելուց հետո հասցրեց փրկել թիմը Առաջին Լիգա փոխադրվելուց[15]: Հիշելով Սաչկոյի արդյունքները «Շախտայում»՝ Գրաչյովը որոշեց հրավիրել նրան իր նոր ակումբ: Սաչկոն իր ջանասիրաբար աշխատանքի շնորհիվ կարողացավ ապացուցել, որ պատրաստ է յուրաքանչյուր ծանրաբեռնվածության[5][8]:

1998 թվականի հուլիսի 7-ին Սիմֆերոպոլի «Լոկոմոտիվ» մարզադաշտում «Տավրիան» հանդիպեց անցած առաջնության արծաթե մեդալակրի՝ դոնեցկյան «Շախտյոր» ակումբի հետ[16]: Վիկտոր Գրաչյովը Սաչկոյին ընդգրկեց թիմի հիմնական կազմ: Այսպիսով, 23 տարեկան հասակում Սաչկոն նշեց իր նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլ, ընդ որում՝ միանգամից մտավ բարձրագույն լիգա և խաղաց այն ակումբի դեմ, որին երկրպագում էր պատանի տարիքում: Հարձակման գծում Սաչկոն խաղում էր Ալեքսանդր Գայդաշի՝ ակումբի պատմության երկրորդ ամենաուժեղ հարձակվողի հետ[16][17][18]: Դեբյուտային խաղը «Տավրիայի» համար բարեհաջող ավարտ ունեցավ. նրանք կարողացավ հաղթող դուրս գալ 2:1 հաշվով[16]:

Սիրողական ֆուտբոլից կտրուկ անցումը դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ Վասիլիի համար դժվար եղավ թե՛ ֆիզիկական ծանրաբեռնվածության, թե՛ անբավարար փորձի առումով[8]: Վասիլին պայմանագիր չուներ ակումբի հետ և 5 խաղ հետո ստիպված եղավ լքել այն:

Վերադարձ սիրողական ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի հոկտեմբերին Սաչկոն վերադարձավ իր հին ակումբ՝ «Շախտա Ուկրաինա»[19]: Հոկտեմբերի 10-ին՝ մրցաշրջանի 8-րդ տուրում, Վասիլին խաղաց «Պիշեվիկ» ակումբի դեմ (1:1)[20]: Սաչկոն շուտով խաղաց ևս 3 խաղ, իսկ 11-րդ տուրում՝ «Մետալուրգ» ակումբի դեմ խաղում, Սաչկոն առանձնացավ իր հիասքանչ գոլով[21][22]: 1998/99 մրցաշրջանում Վասիլին անցկացրել է 8 խաղ՝ դառնալով 2 գոլի հեղինակ[19], իսկ նրա թիմը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղերում պարտություն է կրել «Ֆակելու» (2:3) ակումբին, և դուրս մնացել պայքարից[23]:

«Շախտա Ուկրաինան» չմասնակցեց 1999 թվականին կայացած առաջնությանը[24], բայց մասնակցեց Ուկրաինայի գավաթին[25]: Առաջնությունը սկսեց 1999 թվականի սեպտեմբերին, որտեղ 1/8 եզրափակչում Սաչկոյի թիմը կարողացավ հաղթող դուրս գալ «Էկինա» ակումբի դեմ երկու խաղերում, հետո պարտության մատնեց նաև «Սիգնալ» և «Ֆակել» ակումբներին: Այդպիսով «Շախտա Ուկրաինան» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրանք հանդիպեցին «Տրոյանդա Էքսպրես» ակումբի հետ և երկու խաղերի ընթացքում կարողացան հաղթել (2:0, 1:2): Սաչկոյի թիմը կարողացավ արժանանալ գավաթին, որը առաջինն էր մարզիկի կարիերայում[25]:

2000 թվականի մրցաշրջանում «Շախտա Ուկրաինան» վերադարձավ սիրողական առաջնություն: Վասիլին հաջողությամբ մեկնարկեց առաջնությունը՝ «Մոնոլիտո» ակումբի դեմ խաղում դառնալով 2 գոլի հեղինակ[26] և իր երկրպագած ակումբ՝ լուգանսկյան «Շախտյորի» դեմ խաղում կարողացավ դառնալ Հեթ թրիքի հեղինակ[27]: Շուտով ակումբում առաջացան ֆինանսական խնդիրներ, և Սաչկոն հեռացավ ակումբից: Այդ ժամանակ Սաչկոն խաղացել էր 5 խաղ՝ դառնալով 5 գոլի հեղինակ[28]:

«Օսկոլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաչկոն շարունակում էր փորձերը կրկին մուտք գործելու պրոֆեսիոնալ ֆուտբոլ: Նա դիմել է «Շախտա Ուկրաինա» ակումբի ադմինիստրատոր Իգոր Կամերևիչին խնդրանքվ, որ վերջինս իր համար նոր թիմ գտնի[8]: Իգոր Սերոշտանը՝ կրուպյանսկյան «Օսկալա» ակումբի մարզիչը, հանդես գալով Ուկրաինայի երկրորդ լիգայում, շատ վաղուց ցանկանում էր հրավիրել Սաչկոյին իր ակումբ: Այդ ժամանակ ակումբի ոչ մի հարձակվող չուներ պատշաճ հասակ, իսկ թիմին անհրաժեշտ էր 190 սմ հասակ ունեցող ուկրաինացի ֆուտբոլիստը, ով բազմազանություն կմտցներ խաղի ընթացքի մեջ: Ակումբի տնօրենը խրախուսեց Իգորի առաջարկը: Սաչկոն տեղափոխվեց «Օսկլա» 300 դոլար աշխատավարձով[8]:

Հարձակվողը 2000 թվականի օգոստոսի 6-ին, Ուկրաինայի գավաթի առաջնության 1/16-րդ եզրափակչում նոր թիմի կազմում նշել է իր նորամուտը, «Ֆրունզենեց-Լիգա-99» ակումբի դեմ խաղում (1:2)[29]: Սաչկոն իր առաջին գոլը խփել է օգոստոսի 10-ին, «Ստալի-2» ակումբի դեմ խաղում, այդ գոլը նրա առաջինն էր թե՛ ակումբում, թե՛ պրոֆեսիոնալ կարիերայում: Առաջնության առաջին կեսը Սաչկոն պահեստայինների նստարանում էր և հազվադեպ էր խաղադաշտ դուրս գալիս: 13-րդ տուրից հետո, որտեղ Սաչկոն դարձավ հաղթական գոլի հեղինակ, նրան սկսեցին ավելի հաճախ հայտնվել խաղադաշտ դուրս բերել՝ դիտարկելով որպես թիմի հիմնական կազմում խաղացող մարզիկ: Առաջնությունում «Օսկոլ» ակումբը զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ ինքը՝ հարձակվողը, ավարտեց իր առաջին պրոֆեսիոնալ կարիերայի առաջնությունը 13 գոլով՝ դառնալով ակումբի լավագույն հարձակվող և եզրափակելով առաջնության լավագույն ռմբարկուների թոփ եռյակը[30][31]:

«Վոլին»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օսկլո» ակումբում հիանալի ելույթներից հետո, Սաչկոն սկսեց հետաքրքրվել «Ֆրունզենեց» և Երկրորդ լիգայի հաղթող՝ «Նեֆտյանիկ» ակումբներով[32]: Հետագայում հայտնվեց Առաջին լիգայում հանդես գալու մի տարբերակ, և Սաչկոն ընտրելով դա՝ տեղափոխվեց «Վոլին» ֆուտբոլային ակումբ: Մարզիչ Վիտալի Կվարցյանը փնտրում էր Սաչկոյի նման մարզիկների, ովքեր օժտված էին թիմին օգնելու ունակությամբ, և վստահ էր, որ վերջինիս շնորհիվ թիմը կարող է դուրս գալ Բարձրագույն լիգա: Սաչկոն ծնունդով Դոնեցկի մարզից էր, և բավականին դժվար համաձայնեց տեղափոխվել Արևմտյան Ուկրաինայի արևմտյան մաս՝ վախենալով լեզվական առկա տարբերություններից, բայց, ինչպես հետագայում ինքն է նշում, ադապտացիայի հետ կապված խնդիրներ չի ունեցել [32]:

2001 թվականի հուլիսի 17-ին, 2001/02 մրցաշրջանում, «Բորիսֆենա» ակումբի դեմ խաղում, Սաչկոն նշեց իր նորամուտը «Վոլին» ֆուտբոլային ակումբ (1:0)[33]՝ միանգամից զբաղեցնելով իր տեղը թիմի հիմնական կազմում: Իր 5-րդ խաղում Սաչկոն դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով առաջին գոլը[34]: Սաչկոն կարողացավ դառնալ ևս մեկ դուբլի հեղինակ, և մրցաշրջանը եզրափակեց 12 գոլով: Սաչկոյի բարձր արդյունքների ապացույցը «Ֆուտբոլը Ուկրաինայի» թերթի հոդվածն էր, որտեղ նա տարվա լավագույն ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրել է 23-րդ տեղը, իսկ հետագայում Սաչկոն Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ուշադրության կենտրոնում էր: Ազգային թիմի մարզիչ Լեոնիդ Բուրյակը ֆուտբոլիստին առանձնահատուկ հետևել է «Պոլեսեմ» ակումբի դեմ խաղում[32]:

4 տարի անց Սաչկոն կրկին վերադարձավ Բարձրագույն լիգա, բայց այս անգամ ավելի փորձառու և պատրաստված: Չնայած մրցաշրջանի դժվարությանը, ֆուտբոլիստը կարողացավ դառնալ 8 գոլի հեղինակ: Հիանալի հանդես գալով «Վոլին» ակումբում (Սաչկոն կարողացավ դառնալ 8 գոլի հեղինակ և ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի մեջ զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը)՝ Վասիլին չկորցրեց իր տեղը հիմնական կազմում:

Նման խնդիրներ հարձակվողի մոտ ծագեց մյուս մրցաշրջանում, 8 խաղ անցկացրեց առանց ոչ մի գոլի, որն էլ թիմին անհաջողություններ և պարտություններ բերեց[35]: Բացի խաղային խնդիրներից, ակումբում կային նաև ֆինանսական խնդիրներ, ակումբը դժվարանում էր ֆուտբոլիստներին վճարել իրենց հասանելիք գումարը[36]: Դեկտեմբերին լուրեր տարածվեցին, որ Սաչկոն ուզում է հեռանալ ակումբից. մարզիկով հետաքրքրված էր կիևյան «Արսենալ»ը[37]: Վասիլին նույնիսկ գնացել և մի քանի ընկերական խաղ էր անցկացրել «Արսենալ» ակումբում[38], բայց ակումբը չկարողացավ միջոցներ գտնել ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, և Սաչկոն ստիպված եղավ ետ վերադառնալ «Վոլին», որտեղ նրան ավագի թևկապ տվեցին[39]:

2003/04 թվականի թույլ մրցաշրջանից հետո «Վոլին» ակումբը հաջողությամբ թևակոխեց 2004/05 մրցաշրջան[40]: Սաչկոյի համար էլ առավել հաջող էր 2005-ի մրցաշրջանը, քանի որ մասնակցում էր թիմի յուրաքանչյուր խաղին: Ի վերջո կարողացավ դառնալ 7 գոլի հեղինակ[41]: Նրա բարձրորակ խաղը չէր կարող աննկատ մնալ, երկրպագուները խոստովանել էին, որ Վասիլին 2004/05 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է[42]: Մրցաշրջանի երկրորդ մասում Սաչկոն արդյունավետ խաղաց մինչև 24-րդ տուր, որտեղ «Վորսկլա» ակումբի դեմ խաղում կոտրեց ոտքը և ուղեղի ցնցում ստացավ՝ չկարողանալով մասնակցել կայանալիք 4 խաղերին[43] (այստեղ «Վոլին» ակումբը ոչ մի հաղթանակ չտոնեց): Վասիլին հասցրեց վերականգնվել և մասնակցել հաջորդ երկու խաղերին և կարողացավ դառնալ մեկ գոլի հեղինակ: Այսպիսով՝ մրցաշրջանի վերջում նա իր գոլերի քանակը հասցրեց 12-ի, և ընդամենը 2 գոլով ետ էր մնում մրցաշրջանի լավագույն ռմբարկու Ալեքսանդր Կասիրինից[44]:

Հաջորդ մրցաշրջանը, ինչպես նաև անցած տարին, Սաչկոյի համար ամենաարդյունավետն էին. նա լավագույն ռմբարկուների ցուցակում երկրորդն էր[45], իսկ ակումբում՝ լավագույնը[46]: Ակումբի համար այդքան էլ արդյունավետ չէր այս մրցաշրջանը, քանի որ մինչև գարնանային դադարը թիմը կարողացավ հաղթել միայն մեկ խաղ: «Վոլին»ը ոչ ոքի խաղաց «Տավրիա» ակումբի դեմ (Սաչկոն վրիպեց 11 մետրանոցը) և լքեց Բարձրագույն լիգան[47]: Ակումբից հեռացան գրեթե բոլոր հիմնական խաղացողները, որոնց թվում նաև Սաչկոն, ով հինգ մրցաշրջանների ընթացքում կարողացավ դառնալ ակումբի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը[48]:

«Կրիվբաս»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակվողի հանդեպ հետաքրքրություն էին դրսևորել «Իլիչենեց», «Զարյա» և «Վորսկլա»[49] ակումբները, բայց առավել համառը «Կրիվբաս»-ի մարզիչ Ալեքսանդր Կոսևիչն էր[50]: Տեղափոխվելով «Կրիվբաս»՝ Սաչկոն հարձակվողական դուետ կազմեց Վասիլի Գիգիաձեի հետ, բարձրահասակ Սաչկոն բարձրից որսում էր գնդակը և փոխանցում կատարում Գիգիաձեին[51]: Վասիլիի դեբյուտային խաղը ավարտվեց խայտառակ պարտությամբ (Կրիվբաս 0:5 Շախտյոր), բայց արդեն հաջորդ տուրում «Կրիվբասը» կարողացավ հաղթանակ տոնել 3:0 հաշվով, Սաչկոն բացեց այդ հանդիպման հաշիվը: Դրանից հետո թիմը առանց գոլի խաղաց ևս 12 խաղ,[41]: Չնայած թիմի խայտառակ ելույթներին, Սաչկոն շարունակեց մնալ թիմում՝ հիմնական կազմում: Մրցաշրջանի երկրորդ մասում Սաչկոն իրեն հնարավորինս լավ դրսևորեց՝ դառնալով 7 գոլի հեղինակ:

2007/08 մրցաշրջանը Սաչկոն սկսեց որպես ակումբի ավագ[52], բայց արդեն պարզ էր դառնում, որ նա կորցնում է իր տեղը հիմնական կազմում՝ այն զիջելով Ալեքսանդր Մելաշենկոյին և Սերգեյ Մոտուզին[53]: Սաչկոն շատ հաճախ էր դուրս գալիս խաղադաշտ, բայց հազվադեպ էր այնտեղ լինում խաղի բոլոր 90 րոպեներում, խփել է ընդամենը երեք գոլ:

«Վորսկլա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաչկոն «Վորսկլա» ակումբի համազգեստով

Չնայած որ «Կրիվբաս» ակումբը երկարաձգել էր պայմանագիրը Սաչկոյի հետ, միևնույն է, որոշում է բաց թողնել ֆուտբոլիստին[54]: 2008 թվականի օգոստոսին Սաչկոն ժամանակավորապես տեղափոխվում է «Լվով» ֆուտբոլային ակումբ[55], իսկ հետագայում «Վորսկլա» ակումբ տեղափոխվելու տարբերակ առաջացավ, որին Վասիլին համաձայնեց[56]:

Սաչկոն իր նորամուտը նոր ակումբում նշել է մեծ հաջողությամբ[57]՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Սաչկոյի ծառայությունները գոհացրել են ակումբի ղեկավարությանը, վերջինս երկարաձգել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ մինչև 2009 թվական[58]: Մրցաշրջանի երկրորդ մասում նա սկսեց շատ վատ խաղալ, որն էլ հանգեցրեց նրա՝ հիմնական կազմից դուրս գալուն: Առջևում Ուկրաինայի գավաթի առաջնությունն էր, որտեղ Սաչկոն խաղադաշտում եղավ գրեթե բոլոր խաղերում (բացի մեկ՝ «Մետալիստ» ակումբի դեմ խաղից, որի ժամանակ Սաչկոն վնասվածք ստացավ[59]: Բուժվելուց հետո մասնակցեց «Մետալիստ» ակումբի դեմ 2-րդ հանդիպմանը, որտեղ կարողացավ աչքի ընկնել գոլով և հաղթանակ շնորհել թիմին, որից հետո «Վորսկլան» որոշեց պայմանագիրը երկարաձգել Սաչկոյի հետ[58]: Առաջնության եզրափակչում «Վորսկլան» իր հարկի տակ ընդունեց Դոնեցկի «Շախտյորին»: Չնայած այն բանի, որ մինչև 50-րդ րոպեն «հանքափորները» տիրում էին խաղին, Սաչկոն դարձավ հաղթական գոլի հեղինակ և գավաթը նվիրեց սիրելի ակումբին: Այդ առաջնությունում հաղթելը պատմական իրադարձություն էր ակումբի համար, նրանք վաստակեցին իրենց առաջին Ուկրաինայի գավաթը[60] և հայտ ստացան մասնակցելու Եվրոգավաթին[61]: Վասիլին դարձավ ակումբի երկրպագուների ամենասիրելի ֆուտբոլիստը, որոնք ամեն խաղի ժամանակ վանկարկում էին նրա անունը[62]:

2009/10 թվականին սկսվեց Ուկրաինայի գավաթի առաջնությունը: «Վորսկլան» հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց «Դինամո» ակումբին[63]: Երրորդ տուրում Սաչկոն անցկացրեց իր 200-րդ հանդիպումը[64]: Օգոստոսի 20-ին Սաչկոն դեբյուտեց Եվրոգավաթում՝ «Վորսկլան»Եվրոպայի Լիգայում մրցեց «Բենֆիկա» ակումբի հետ [65]: Վորսկլան կարողացավ իր հարկի տակ պարտության մատնել Բենֆիկային 2:1 հաշվով, բայց դա թիմին չօգնեց անցնել հաջորդ փուլ, քանի որ նրանք առաջին խաղում պարտվել էին 4:0 հաշվով: 34- ամյա Սաչկոն դարձավ ամենամեծ ուկրաինացի ֆուտբոլիստը, ով դեբյուտել է միջազգային առաջնությունում[66]: 2009 թվականին հրապարակված արդյունքներով Թոփ 33 ռմբարկուների ցուցակում Սաչկոն 3-րդն էր[67]:

«Վորսկլա» ակումբի երկրպագուների պատրաստած պաստառը

Հաջորդ առաջնությունում Սաչկոն տպավորիչ գործեց՝ 6 խաղերում դառնալով 5 գոլի հեղինակ (այդ թվում՝ իր կարիերայի 100-րդ գոլը) [41]): Հետագայում սկսեց Սաչկոյի անհաջողությունները, նա լքեց իր տեղը հիմնական կազմում, բայց, նոյեմբերի 13-ին դառնալով հեթ տրիկի հեղինակ, Սաչկոն դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն[68]: Եվս 2 գոլ հեղինակեց երկրորդ շրջանում[69][70]՝ հասցնելով գոլերի թիվը 10-ի և դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն[71]:

2011/12 մրցաշրջանում Սաչկոն իրեն հնարավորինս լավ դրսևորեց՝ 4 տուրերում դառնալով 3 գոլի հեղինակ[72]: Սաչկոն Եվրոգավաթի խաղերում այդքան էլ նկատելի չէր: Այստեղ «Վոսկլան» իր պատմության մեջ նոր էջ ավելացրեց՝ դուրս գալով Եվրոպայի առաջնություն: Եվրոգավաթում Սաչկոն 4 խաղ անցկացրեց (բոլոր խաղերում նա փոխարինման դուրս եկավ) և միայն մեկ անգամ աչքի ընկավ գոլային փոխանցմամբ[73]: Կարիերայի վերջին խաղը շատ նման էր առաջինին. 2012 թվականի ապրիլի 1-ին «Վորսկլան» իր հարկի տակ ընդունեց «Շախտյոր»ին, Սաչկոն խաղադաշտ դուրս եկավ այն ժամանակ, երբ խաղին մնացել էր 5 րոպե:

Խաղային ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաչկոն խոյահարող հարձակվողներից էր, ունի ամուր ֆիզիկական տվյալներ գնդակը պահելու կամ խլելու համար[74]: Իրեն հարմարավետ էր զգում հարձակողական գծում, առավել լավ խաղում էր երկրորդ հարկում՝ դառնալով շատ գոլերի հեղինակ[74]: Գլխով կարողանում էր դառնալ ճշգրիտ փոխանցումների հեղինակ[75]: Առանձնանում էր իր տուգանային իրացնելու բացառիկ տաղանդով[8]: Սաչկոն կարողանում էր իր վրա սևեռել հակառակորդ թիմի պաշտպանների ուշադրությունը և բաց տարածություն ստեղծում իր թիմակիցների համար: Կարողանում էր հրաշալի խաղալ պաշտպանական գծում՝ տուգանայինների և անկյունայինների ժամանակ տեղափոխվելով մրցակցի կիսադաշտ: Ունենալով այսքան առավելություններ՝ ընդգծելի է նաև Սաչկոյի բացերը՝ դանդաղ արագությունը և գնդակի հետ վարվելու կանոնները, որոնց Սաչկոն չէր տիրապետում:[74]

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի ավարտից հետո Սաչկոն դարձել է «Վորսկլա» ակումբի մարզիչ, որտեղ աշխատել է 2012/13 մրցաշրջանում: 2013 թվականի հունիսի 12-ին նա ճանաչվել է ակումբի մարզիչ՝ փոխարինելով Սերգեյ Սվինստունին: Վասիլին ակումբի հետ պայմանագիր է ստորագրել երկու տարի ժամկետով[76]: Սաչկոն թերահավատորեն էր մոտենում իր աշխատանքին, մինչդեռ «Football.ua» կայքը նրան ճանաչել է մրցաշրջանի լավագույն մարզիչ[77]: Վերջին՝ 2012/13 մրցաշրջանում, «Վոսկլան» զբաղեցրել է 8-րդ տեղը (2 միավոր չհերիքեց լինելու 7-րդը), սակայն ակումբին իրավունք է տրվել մասնակցելու Եվրոգավաթին:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հուլիսի 10-ին ամուսնացել է Նատալիա Սաչկոյի հետ, ունեցել է մեկ աղջիկ՝ Կարինան: Կարիերայի ավարտից հետո Սաչկոն ընտանիքի հետ տեղափոխվել է Լուցկ քաղաք[78]:

Սաչկոն լավ ձկնորս է, սիրում է խաղալ բիլիարդ[8], բոուլինգ, շախմատ[5] և մինի ֆուտբոլ: Լուցկում և Դոնեցկում Սաչկոն շատ հաճախ մասնակցել է մինի ֆուտբոլի մրցաշարերի[79][80][81]:

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Սուպերգավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տավրիա 1998/99 5 0 0 0 5 0
Ընդհանուր 5 0 0 0  —  —  —  — 5 0
Օսկոլ 2000/01 28 13 28 13
Ընդհանուր 28 13  —  —  —  —  —  — 28 13
Վոլին 2001/02 34 17 6 0 40 17
2002/03 29 8 7 2 36 10
2003/04 29 7 3 3 32 10
2004/05 26 12 5 0 31 12
2005/06 30 13 2 1 32 14
Ընդհանուր 148 57 23 6  —  —  —  — 171 63
Կրիվբաս 2006/07 28 7 1 0 29 7
2007/08 27 3 0 0 27 3
2008/09 3 0 0 0 3 0
Ընդհանուր 58 10 1 0  —  —  —  — 59 10
Վորսկլա 2008/09 21 4 5 4 26 8
2009/10 23 2 1 0 1 0 2 1 27 3
2010/11 25 10 2 0 27 10
2011/12 14 2 2 0 4 0 20 2
Ընդհանուր 83 18 10 4 1 0 6 1 100 21
Ամբողջ կարիերայի ընթացքում 322 98 34 10 1 0 6 1 363 110

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վորսկլա»
  • 2009 թվականի Ուկրաինայի գավաթի խաղարկության հաղթող

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001/02 մրցաշրջանի լավագույն ռմբարկու

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 2,2 «Скромність не заважає Сачку забивати голи»։ Волинь (UK)։ 17.11.2005։ Վերցված է 17.12.2011 
  3. ««Верните нам Васю!»»։ sport.ua (UA)։ 14.07.2010։ Վերցված է 19.12.2011  (ռուս.)
  4. «Василий Сачко: "Не хотелось бы говорить о методах работы Кварцяного"»։ Ворскла (Полтава) (UA)։ 05.08.2009։ Վերցված է 20.12.2011  (ռուս.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Інтерв'ю з Василем Сачком»։ fc.volyn.net (UA)։ 23.11.2003։ Վերցված է 28.12.2011 
  6. «Верните нам Васю!»։ Ворскла (Полтава) (UA)։ 14.07.2009։ Վերցված է 20.12.2010  (ռուս.)
  7. 7,0 7,1 7,2 «Сложная штука жизнь, или Наперекор всему»։ UA-Футбол (UA)։ 01.11.2010։ Վերցված է 29.12.2011  (ռուս.)
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 «Василий Сачко: "В милиции работал, наркоманов ловил"»։ profootball.com.ua (UA)։ 17.11.2005։ Վերցված է 29.12.2011  (ռուս.)
  9. «Чемпионат Украины среди аматоров 1997/98»։ Украинский футбол от Алексея Кобызева (UA)։ Վերցված է 08.01.2012  (ռուս.)
  10. «Даліс (Комишуваха) - Шахта Україна (Українськ)»։ Офіційний сайт Федерації футболу України (UA)։ Վերցված է 08.01.2012 
  11. «Шахта Україна (Українськ) - Шахтар (Горлівка)»։ Офіційний сайт Федерації футболу України (UA)։ Վերցված է 18.12.2011 
  12. 12,0 12,1 «Чемпіонат України серед КФК 1997/1998 гр.4»։ Офіційний сайт Федерації футболу України (UA)։ Վերցված է 08.01.2012 
  13. «Шахта Україна (Українськ) 1997/1998»։ Офіційний сайт Федерації футболу України (UA)։ Վերցված է 18.12.2011 
  14. «"Таврия" (Симферополь) 1997/1998»։ Украинский футбол от Дмитрия Трощия (UA)։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  15. «Высшая лига 1997/1998»։ Украинский футбол от Дмитрия Трощия (UA)։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  16. 16,0 16,1 16,2 «Таврія (Сімферополь) - Шахтар (Донецьк) 1998/1999»։ Офіційний сайт Федерації футболу України (UA)։ Վերցված է 08.01.2012  (ռուս.)
  17. «50 лучших. Таврия (часть вторая)»։ football.ua (UA)։ Վերցված է 05.02.2011  (ռուս.)
  18. «Клуб бомбардиров имени Олега Блохина»։ sport.ua (UA)։ 22.12.2011։ Վերցված է 05.02.2011  (ռուս.)
  19. 19,0 19,1 «Из Шахты – в Украину»։ football.ua (UA)։ 31.05.2011։ Վերցված է 08.01.2012  (ռուս.)
  20. «Шахта Україна (Українськ) - Харчовик (Попівка)»։ Офіційний сайт Федерації футболу України (UA)։ Վերցված է 18.12.2011 
  21. «Гірник-Іллічівець (Комсомольське) - Шахта Україна (Українськ)»։ Офіційний сайт Федерації футболу України (UA)։ Վերցված է 18.12.2011 
  22. «Чемпіон України серед КФК 1998/1999 гр.3»։ Офіційний сайт Федерації футболу України (UA)։ Վերցված է 18.12.2011 
  23. «Кубок Украины среди аматоров – 1998/99»։ Украинский футбол от Алексея Кобызева (UA)։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  24. «Чемпионат Украины среди аматоров 1999»։ Украинский футбол от Алексея Кобызева (UA)։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  25. 25,0 25,1 «Кубок Украины среди аматоров – 1999»։ Украинский футбол от Алексея Кобызева (UK)։ Վերցված է 17.12.2011  (ռուս.)
  26. «Шахта Україна (Українськ) - Моноліт (Костянтинівка)»։ Офіційний сайт Федерації футболу України (UA)։ Վերցված է 18.12.2011 
  27. «Шахта Україна (Українськ) - Шахтар (Луганськ)»։ Офіційний сайт Федерації футболу України (UA)։ Վերցված է 18.12.2011 
  28. «"Шахта" Україна Українськ 2000»։ Офіційний сайт Федерації футболу України (UA)։ Վերցված է 18.12.2011 
  29. «Фрунзенець-Ліга 99 (Суми) - Оскіл (Куп'янськ)»։ Офіційний сайт Федерації футболу України (UA)։ Վերցված է 18.12.2011 
  30. «"Оскіл" Куп'янськ 2000/2001»։ Офіційний сайт Федерації футболу України (UA)։ Վերցված է 18.12.2011 
  31. «Першість України 2 Ліга гр. В»։ Офіційний сайт Федерації футболу України (UA)։ Վերցված է 18.12.2011 
  32. 32,0 32,1 32,2 1, vasiliy_sachko_dlya_menya.html «Василий Сачко: "Для меня важнее победа моей команды"»։ profootball.com.ua (UK)։ 11.05.2005։ Վերցված է 17.12.2011  (ռուս.)
  33. «Волинь (Луцьк) - Борисфен (Бориспіль)»։ Офіційний сайт Федерації футболу України (UA)։ Վերցված է 18.12.2011 
  34. «Волинь (Луцьк) - Зірка (Кіровоград)»։ Офіційний сайт Федерації футболу України (UA)։ Վերցված է 18.12.2011 
  35. «Історія»։ fc.volyn.net (UA)։ Վերցված է 18.12.2011 
  36. «В "Арсенале" могут появиться три игрока "Волыни"»։ UA-Футбол (UA)։ 22.11.2003։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  37. «Вячеслав Грозный: "Желаю Кернозенко удачи в "Днепре"»։ UA-Футбол (UA)։ 19.12.2003։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  38. «"Арсенал" разгромил австрийцев»։ UA-Футбол (UA)։ 17.02.2004։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  39. «Саша Мітіч: "Дуже сподобався "Дніпро", та й "Шахтар" досить сильний"»։ UA-Футбол (UA)։ 16.06.2004։ Վերցված է 18.12.2011 
  40. «"Волынь" - "Металлист" 4:2. Луцк укрепляет позиции»։ UA-Футбол (UA)։ 07.12.2004։ Վերցված է 18.12.2011 
  41. 41,0 41,1 41,2 «Сачко Василь Вікторович»։ Офіційний сайт Федерації футболу України (UK)։ Վերցված է 17.12.2011 
  42. «Сачко – лучший игрок «Волыни» 2004 года»։ UA-Футбол (UA)։ 04.02.2005։ Վերցված է 18.12.2011 
  43. «У Сачко - перелом челюсти и сотрясение мозга»։ UA-Футбол (UA)։ 20.05.2005։ Վերցված է 18.12.2011 
  44. «Чемпионат Украины 2004/05 - Высшая лига»։ Украинский футбол от Алексея Кобызева (UA)։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  45. «Чемпионат Украины 2005/06 - Высшая лига»։ Украинский футбол от Алексея Кобызева (UA)։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  46. «Ванче Шиков - найкращий гравець «Волині» 2011 року»։ fc.volyn.net (UA)։ 01.01.2011։ Վերցված է 18.12.2011 
  47. «"Волынь" - "Таврия" 0:0. До свиданья, вышка!»։ UA-Футбол (UA)։ 10.05.2006։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  48. «Статистика»։ fcvolyn.com (UA)։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  49. «Куда уйдет Сачко?»։ terrikon.com (UA)։ 04.07.2006։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  50. «Сачко уже в "Кривбассе"»։ UA-Футбол (UA)։ 19.07.2006։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  51. «50 лучших. Кривбасс (часть первая)»։ football.ua (UA)։ 09.03.2010։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  52. «Капитаны ставят на "Динамо", Косырина и Назаренко»։ UA-Футбол (UA)։ 23.07.2007։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  53. «"Кривбасс" (Кривой Рог) 2007/2008»։ Украинский футбол от Дмитрия Трощия (UA)։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  54. «Василий Сачко: "Надоело бороться за выживание"»։ terrikon.com (UA)։ 02.11.2008։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  55. «Сачко побывал на просмотре во Львове»։ football.ua (UA)։ 15.08.2008։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  56. «Сачко: «В Полтаве созданы все условия для работы»»։ terrikon.com (UA)։ 23.10.2008։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  57. «"Заря" - "Ворскла" 0:2. Старались все, умели только гости»։ UA-Футбол (UA)։ 29.11.2009։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  58. 58,0 58,1 «Василий Сачко: "Уже понимаю, что мы сделали большое дело"»։ Ворскла (Полтава) (UK)։ 04.06.2009։ Վերցված է 17.12.2011  (ռուս.)
  59. «Кубок Украины. "Металлист" - "Ворскла" 0:0. Ждёте 13 мая? Подождём и мы»։ UA-Футбол (UA)։ 22.04.2009։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  60. «Граючи за «Ворсклу», Василь Сачко залишається волинянином»։ volyn.com.ua (UA)։ 11.06.2009։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  61. «Итоги второй половины сезона 2008/2009. "Ворскла" (Полтава)»։ UA-Футбол (UA)։ 04.06.2009։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  62. «Полтавська Ворскла перемогла луганську Зорю»։ kolo.poltava.ua (UA)։ 01.05.2001։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  63. «Динамо (Київ) - Ворскла (Полтава)»։ Офіційний сайт Федерації футболу України (UA)։ Վերցված է 18.12.2011 
  64. «Второе дыхание Сачко»։ UA-Футбол (UA)։ 05.08.2009։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  65. «Бенфика (Лиссабон, Португалия) Ворскла (Полтава, Украина)»։ championat.com (RU)։ 20.08.2009։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  66. «Рекорд Леонида Гайдаржи вне конкуренции»։ sport.ua (UK)։ 05.09.2009։ Վերցված է 17.12.2011  (ռուս.)
  67. «33 лучших. 2009-й год»։ sport.ua (UA)։ 30.12.2009։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  68. «Василий Сачко: "Ворскла" должна была "выстрелить"»։ UA-Футбол (UA)։ 19.11.2010։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  69. «"Ворскла" - "Севастополь" 4:0. Первая из семи»։ UA-Футбол (UA)։ 03.04.2011։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  70. «"Ворскла" - "Зоря" 1:0. Перша мінімальна»։ UA-Футбол (UA)։ 01.05.2011։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  71. «"Ворскла" (Полтава) Сезон 2010-2011»։ Украинский футбол от Дмитрия Трощия (UA)։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  72. «Василий Викторович Сачко 2011-2012»։ championat.com (RU)։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  73. «Слайго Роверс (Слайго, Ирландия) Ворскла (Полтава, Украина)»։ championat.com (RU)։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  74. 74,0 74,1 74,2 «Василь Сачко: «У Луцьку я вигравав суперкубок»»։ simya.com.ua (UK)։ Վերցված է 17.12.2011 
  75. «Азербайджанське тріо. Частина 2.»։ fc.volyn.net (UA)։ 13.08.2003։ Վերցված է 18.12.2011 
  76. Евгений Брыж (12.06.2013)։ «Официально. Сачко — главный тренер Ворсклы»։ football.ua 
  77. Игорь Бойко (2013-09-13)։ «Как я провел лето» (ռուսերեն)։ Football.ua։ Վերցված է 2014-11-03 
  78. «Верните нам Васю!»։ Ворскла (UA)։ 14.07.2010։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  79. «В міні-футболі вирують пристрасті»։ volyn.com.ua (UA)։ 06.01.2011։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  80. «Перемогу "Там-Таму" приніс... Василь Сачко»։ volyn.com.ua (UA)։ 28.12.2006։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)
  81. «Василий Сачко: "Ворскла" должна была "выстрелить"»։ Ворскла (UA)։ 20.11.2010։ Վերցված է 18.12.2011  (ռուս.)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոֆիլը «Վորսկլա» ակումբի պաշտոնական կայքում
  • Պրոֆիլը Ուկրաինական լիգայի պաշտոնական կայքում: