Jump to content

Վասակ Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վասակ Պողոսյան
Ծնվել է1881[1]
Մահացել է1937[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական և պետական ծառայող
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Վասակ Սամսոնի Պողոսյան (1881[1] - 1937[1]), Անդրկովկասում հեղափոխական գործողությունների մասնակից, խորհրդային պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1920

Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1905 թվականից։ Մինչև 1917 թվականը աշխատել է Սիբիրում։ 1919 թվականին փոխադրվել է Հայաստան։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում Խորհրդային վարչակարգի հաստատումից հետո եղել է ՀԽՍՀ ֆինանսների ժողկոմ (1922-1928), Անդրֆեդերացիայի կենտգործկոմի պլենումի (1923 թվականից) և Անդրկենտգործկոմի բյուջետային հանձնաժողովի (1927 թվականից) կազմում։ 1929 թվականից եղել է Անդրֆեդերացիայի ֆինժողկոմատի կոլեգիայի, 1930 թվականից՝ Պետպլանի նախագահության անդամ։ Կյանքի վերջին տարիներին պատասխանատու աշխատանք է տարել Անդրֆեդերացիայի ֆինանսական մարմիններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 372.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 372