Վասակ Խուդավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասակ Խուդավերդյան
Ծնվել էհուլիսի 25, 1905(1905-07-25) (114 տարեկան)
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի վայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդրամատուրգ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Վասակ Խուդավերդյան (1905, հուլիսի 25 - 1984, սեպտեմբերի 19), հայ դրամատուրգ[1], տեխնիկական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նախիջևան քաղաքում։ 1929 թվականին ավարտել է Թիֆլիսի Վ. Ի. Լենինի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներա-շինարարական ֆակուլտետը։ 1947 թվականին «Տուֆաբետոնի կիրառությունը շինարարության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Աշխատել է ՀԽՍՀ շինարարական տարբեր հիմնարկություններում։ 1946-1984 թվականներին աշխատել է շինանյութերի և կառուցվածքների ինստիտուտում։

Նրա «Խնդության սրինգը» (1937), «Թող բացվեն վարդերը» (1939), «Փիլիպոս Ասլանովիչ» (1945), «Մասիս» (1947), «Միլիոնը» (1949, բոլոր դրամաների հեղինակակիցն է Զավեն Հացագործյանը), բեմադրել են Հայաստանի թատրոնները։ Մահացել է Երևանում[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 264 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
  2. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 239