Վառոդի աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վառոդի աշտարակ
չեխ․՝ Prašná brána
Նկարագրություն
Տեսակթանգարան, աշտարակ և քաղաքային դարպաս
ՏեղագրությունՊրահա
Վարչական միավորՀին քաղաք[1] և Պրահա 1
ԵրկիրՉեխիա
Կառուցված1475 (1475)
Անվանված էՍև վառոդ
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Պրահա
Կայքmuzeumprahy.cz/199-prasna-brana/
Քարտեզ
Քարտեզ
 Prašná brána Վիքիպահեստում

Վառոդի աշտարակ (չեխ․՝ Prašná brána), գոթական ոճով աշտարակ Պրահայում, 15-րդ դարի հուշարձան։ Գտնվում է Հանրապետության հրապարակում` Հասարակական տան հարևանությամբ, որի հետ կապված է ծածկած կամրջով։ Աշտարակի դարպասներից սկսվում է Ցելետնա (Celetná) փողոցը, որտեղից սկիզբ է առնում Պրահայի ամրոց տանող Արքայական ճանապարհի առաջին հատվածը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակի առաջին քարը դրվել է 1475 թվականին քարագործ վարպետ Վացլավի կողմից։ Դարպասը պետք է Հին քաղաք մտնող 13 դարպասներից մեկը լիներ, սակայն այս ծրագիրը չի իրագործվել։ Շինարարության սկզբից քիչ անց Վլադիսլավ 2-րդ արքան, անհանգստանալով սեփական անվտանգության համար, վերադառնում է Պրահայի ամրոց, իսկ հին պալատը իր շրջակայքով կորցնում է երբեմնի նշանակությունը[2]։ Աշտարակը այդպես էլ մնում է անավարտ` հետագայում ծածկվելով ժամանակավոր տանիքով։ Կառույցը շուտով դառնում է վառոդի պահեստ։ Հենց այդ ժամանակվանից էլ այն կոչվել է «Վառոդի աշտարակ»։ Պրուսական զորքի կողմից Պրահայի պաշարման ժամանակ 1757 թվականին դարպասները խիստ տուժում են. 1799 թվականին ստիպված հեռացնում են նրա վնասված զարդարանքները։ 19-րդ դարի սկզբին աշտարակը վերանորոգվում է ուշ գոթիկայի ոճով։ Ներկայիս տեսքը աշտարակը ձեռք է բերել ճարտարապետ Յոզեֆ Մոցկերի գլխավորությամբ 1878-1886 թվականներին կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքում։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառոդի աշտարակի բարձրությունը 65 մ է։ Ներսում գործում է լուսանկարների ցուցահանդես։ 44 մ բարձրության վրա ունի դիտահրապարակ, որտեղ կարելի է բարձրանալ 186 հարթակ ունեցող պարուրաձև աստիճանաշարով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Turp, Craig (2012). DK Eyewitness Travel Guide: Prague. London: DK Travel. ISBN 0756683998.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]