Վաչե Ռոստոմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռոստոմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաչե Ռոստոմյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 30, 1961 |
Ծննդավայր | Գրիբոյեդով, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 16, 1991 (30 տարեկան) |
Մահվան վայր | Արցախ |
Գերեզման | Գրիբոյեդով |
Պարգևներ և մրցանակներ |
Վաչե Անդրանիկի Ռոստոմյան (ապրիլի 30, 1961, Գրիբոյեդով, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 16, 1991, Արցախ[1]), ազատամարտիկ, երկրաբան, ուսուցիչ, ՀՅԴ անդամ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b9/%D5%8E%D5%A1%D5%B9%D5%A5%D5%AB_%D5%B7%D5%AB%D6%80%D5%AB%D5%B4%D5%A8_%D4%B3%D6%80%D5%AB%D5%A2%D5%B8%D5%B5%D5%A5%D5%A4%D5%B8%D5%BE_%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%B8%D6%82%D5%B4.jpg/220px-%D5%8E%D5%A1%D5%B9%D5%A5%D5%AB_%D5%B7%D5%AB%D6%80%D5%AB%D5%B4%D5%A8_%D4%B3%D6%80%D5%AB%D5%A2%D5%B8%D5%B5%D5%A5%D5%A4%D5%B8%D5%BE_%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%B8%D6%82%D5%B4.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cb/%D5%8E%D5%A1%D5%B9%D5%A5%D5%AB_%D5%AF%D5%AB%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80%D5%AB%D5%B6_%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB_%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%AB_%D5%A2%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4.jpg/220px-%D5%8E%D5%A1%D5%B9%D5%A5%D5%AB_%D5%AF%D5%AB%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80%D5%AB%D5%B6_%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB_%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%AB_%D5%A2%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4.jpg)
Վաչե Ռոստոմյանը ծնվել է 1961 թվականի ապրիլի 30-ին Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում՝ հողագործի ընտանիքում։ Նախնիները եկել են Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքից։ Հայրը՝ Անդրանիկ Բագրատի Ռոստոմյան, մայրը՝ Հասմիկ (Օֆելյա) Նարիմանի Ռոստոմյան։ Ընտանիքը ունեցել է 4 զավակ (3 տղա, 1 դուստր), որոնցից Վաչեն միջնեկն էր։ Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ Յոթ տարի սովորել է գյուղում, այնուհետև ընդունվել է Ա.Շահինյանի անվ. ֆիզմաթ դպրոց։ Ավարտելուց հետո էքստեռն քննությամբ ընդունվել է ԵՊՀ-ի երկրաբանական ֆակուլտետ։ Ուսումն ավարտելուց հետո գործուղվել է Կապան 5 տարի ժամկետով՝ տեղանքը ուսումնասիրելու համար։ 1991 թվականի սեպտեմբերից աշխատել է գյուղի դպրոցում՝ որպես աշխարհագրության ուսուցիչ, սակայն այն հետապնդում էր մեկ այլ նպատակ, նա ցանկանում էր տեղում ձևավորել խմբեր, որոնք կմեկնեին Արցախ։ 4 ամսվա ընթացքում ձևավորում է 2 խումբ՝ «Մրրիկ» և «Կայծակ» անուններով՝ յուրաքանչյուրում 11 անդամ։
Դեռևս երիտասարդ հասակից իր հարազատների վրեժը սրտում մոռանալ չէր տալիս։ 1988 թվականին արցախյան շարժման պատճառով Կապանից վերադարձել է Երևան՝ Արցախ մեկնելու նպատակով։ Աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, որպես քարտեզագիր։ Եղել է Սիմոն Աչիկգյոզյանի ուսանողը։
1988 թվականից անդամագրվում է Արցախ մեկնող խմբին։ Այդ շրջանում մի քանի անգամ մեկնում է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղ, մասնակցում է տեղի մարտերին։ Մասնակցություն Է ունեցել Շուշիի առանձնակի գումարտակի մարտերին։ Եղել է Էջմիածնի ջոկատի պատասխանատուներից մեկը։ 1990 թվականին ընտրվում է Էջմիածնի Ռուբեն Տեր–Մինասյան ՀՅԴ նոր ձևավորվող կոմիտեի անդամ՝ 11 ընկերներից կազմված։ Նրա մահվանից հետո կոմիտեն վերանվանվել է Վաչե Ռոստոմյան։ 1988 թվականից մեկնել է Արցախի Գյուլիստան գյուղ որպես լրագրող և ստացել տեղի ժամանակավոր քաղաքացիություն։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/%D5%8E%D5%A1%D5%B9%D5%A5%D5%B6_%D5%AB%D6%80_%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B0%D5%A5%D5%BF.jpg/220px-%D5%8E%D5%A1%D5%B9%D5%A5%D5%B6_%D5%AB%D6%80_%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B0%D5%A5%D5%BF.jpg)
Զոհվել է 1991 թվականի դեկտեմբերի 16-ին։ Վերջին մարտը մղել է Ստեփանակերտի մոտ, Հասանաբադի Մալիբեյլու գյուղում, որտեղ էլ զոհվել է[1]։ Թաղված է Գրիբոյեդով գյուղում։ Գրիբոյեդով գյուղի դպրոցը անվանակոչվել է Վաչե Ռոստոմյանի անվամբ, որտեղ և տեղադրվել է նրա կիսանդրին[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 թվականին հետմահու, պարգևատրվել ԼՂ-ի Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով
- 2002 թվականին պարգևատրվել է ՀՀ-ի Արիության մեդալով, թիվ 1 հրաման
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Նրան փորձում էին հետ պահել. անզիջում էր. 25 տարի առաջ զոհվեց ազատամարտիկ Վաչե Ռոստոմյանը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ ![]() |