Jump to content

Վաչագան Սաղաթելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաղաթելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաչագան Սաղաթելյան
Ծնվել էմարտի 20, 1912(1912-03-20)[1]
Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1993
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1932)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու[1] (1971)
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Վաչագան Վարդանի Սաղաթելյան (1912, Շուլավեր (այժմ՝ Շահումյան)), հայ խորհրդային մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների թեկնածու (1940), պրոֆեսոր (1971), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի համալսարանը (1932), որտեղ և դասավանդել է։ 1932 թվականից եղել է մաթեմատիկական անալիզի (1944-1950), բարձրագույն մաթեմատիկայի (1950-1982) ամբիոնների վարիչ, ֆիզմաթ (1943-1949) և մեխմաթ (1968-1970) ֆակուլտետների դեկան[2]։ Սաղաթելյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945)։ Սաղաթելյանի գիտական աշխատանքները վերաբերում են մաթեմատիկայի և մաթեմատիկական կրթության պատմությանը, հայերեն մաթեմատիկական տերմինաբանության մշակման հարցերին։ Կազմել և թարգմանել է մաթեմատիկայի բուհական և դպրոցական դասագրքեր։

  • Բարձրագույն մաթեմատիկայի դասընթաց, մաս 1, 2, Երևան, 1967։
  • Մաթեմատիկան Երևանի համալսարանում, Երևան, 1980։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 150.
  2. «Վաչագան Սաղաթելյան». www.ysu.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաչագան Սաղաթելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 150