Վան Հեֆլին
![]() անգլ.՝ Van Heflin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Walters, Օկլահոմա, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 23, 1971[4][5] (62 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Օկլահոմայի համալսարան, Եյլի համալսարան և Classen School of Advanced Studies? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բնավորության դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան |
Ժանրեր | վեսթեռն |
Պարգևներ և մրցանակներ | |
Վան Հեֆլին (անգլ.՝ Van Heflin, դեկտեմբերի 13, 1908[1][2][3][…], Walters, Օկլահոմա, ԱՄՆ - հուլիսի 23, 1971[4][5], Հոլիվուդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկյան դերասան, 1943 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմեթ Էվան "Վան" Հեֆլին կրտսերը (անգլ.՝ Emmett Evan "Van" Heflin, Jr.) ծնվել է Ուոլթերս քաղաքում, Օկլահոմա, 1910 թվականի դեկտեմբերի 3-ին ատամնաբույժի ընտանիքում[7]։ Նրա նախնիները ԱՄՆ են տեղափոխվել Իռլանդիայից և Ֆրանսիայից[8]։ Նրա կրտսեր քույրը՝ Ֆրենսիս Հեֆլինը, նույնպես դերասանուհի է դարձել։ Հեֆլինը բարձրագույն կրթությունը ստացել է Օկլահոմայի համալսարանում, որտեղ նաև Ֆի Դելտա Թետա (ΦΔΘ) եղբայրության անդամ է եղել։
Դերասանական կարիերան Հեֆլինը սկսել է Բրոդվեյի թատրոնում 1930-ական թվականների սկզբին, իսկ 1936 թվականին՝ «RKO»-ի հետ պայմանագիր ստորագրելուց հետո առաջին անգամ հանդես է եկել մեծ էկրաններին՝ «Կինն ապստամբում է» ֆիլմում Քեթրին Հեփբերնի հետ։ 1940 թվականին նա հայտնվել է «Warner Bros.» ստուդիայի «Ճանապարհ Սանտա Ֆե»-ում ֆիլմում, իսկ ապա տեղափոխվել «MGM» ստուդիա, որտեղ մեծ հաջողությունների է հասել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Գ.Մ. Փուլհեմ Էսքվայր» (1941) և «Ջոնի Իգեր» (1942)։ Վերջինիս համար նա դարձել է «Օսկարի» մրցանակակիր՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։
Չնայած դրա՝ «MGM» ստուդիան շարունակել է նկարահանել Հեֆլինին միայն B կատեգորիայի ֆիլմերում, իսկ առավել հեղինակավոր ֆիլմերում նրան առաջարկում էին միայն երկրորդական դերեր։ Չնայած այդ ամենին՝ կինոյում նրա դերերը բավական շատ են եղել, և նա շարունակել է իր դերասանական գործունեությունը ողջ 1940-ականների ընթացքում։ Նա հաջողակ դերեր է ունեցել «Թենեսի Ջոնսոն» (1942), «Քանի դեռ լողում են ամպերը» (1946), «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» (1946), «Գրին Դոլֆին փողոց» (1947) և «Երեք հրացանակիրները» (1948), «Բռնության ակտ» (1948) և «Մադամ Բովարի» (1949) ֆիլմերում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վան Հեֆլինը ամերիկյան ВВС-ի օպերատոր էր ծառայում Եվրոպայում։
1950-ական թվականների սկզբին առավել վառ է դարձել նրա դերը «Շեյն» ֆիլմում՝ գլխավոր դերում Ջին Արթուրի հետ միասին։ Հետագայում նա բավական հաջող դերեր է կատարել «Սև այրին» (1954) և «3:10-ին Յումուում» (1957) ֆիլմերում։ Իր կարիերայի ընթացքում Հեֆլինը շարունակել է խաղալ նաև թատրոնում, որտեղ նա նշանակալի դերեր է ունեցել «Ֆիլադելֆիական պատմություն» ներկայացման մեջ, որը կայացել է Բրոդվեյում 1930-ականների վերջին, ինչպես նաև Արթուր Միլերի «Հիշողություններ եկու երկուշաբթիների մասին» և «Տեսարան կամրջից» պիեսներում։
Դերասանի վերջին խոշոր դերը եղել է «Օդակայան» ֆիլմում, որտեղ նա կատարել է Դ. Օ. Հերերոյի դերը, որը որոշել է պայթեցնել իրեն ինքնաթիռի հետ միասին, որպեսզի իր կինը (Մորին Սթեփլթոնի կատարմամբ) ապահովագրություն ստանա։ Վան Հեֆլինը երկու աստղի է արժանացել Հոլիվուդի փառքի ծառուղում. կինոարդյունաբերության և հեռուստատեսության մեջ ունեցած ավանդի համար։
Վան Հեֆլինը երեք անգամ ամուսնացած է եղել, իսկ իր վերջին կինը՝ դերասանուհի Ֆրենսիս Ե. Նիլը, որի հետ նա ապրել է 25 տարի, դարձել է երեք երեխաների մայր։ 1971 թվականի հուլիսի 6-ին լողավազանում լողալու ժամանակ դերասանի մոտ սրտի կաթված է տեղի ունեցել։ Նա կարողացել է հասնել աստիճաններին, որտեղ ուշագնաց է եղել և մնացել է այնտեղ մի քանի ժամ՝ մինչ նրան գտնելը։ Նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ 1971 թվականի հուլիսի 23-ին մահացել է՝ ուշքի չգալով։ Վան Հեֆլինի մարմինն այրել են և աճյունը շաղ տվել օվկիանոսի վրայով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 WikiTree — 2005. — ed. size: 23699588
- ↑ 2,0 2,1 The Encyclopedia of Oklahoma History and Culture
- ↑ 3,0 3,1 United States Census, 1910(բազմ․) — (untranslated).
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ Everett Dianna։ «Heflin, Էմեթ Էվան (1908-1971)»։ Oklahoma History Center։ Վերցված է հունիսի 28, 2015
- ↑ Encyclopedia of Oklahoma History & Culture
- ↑ «Van Heflin»։ Արխիվացված է օրիգինալից 2006-04-27-ին։ Վերցված է 2016-01-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վան Հեֆլին Internet Movie Database կայքում
- Encyclopedia of Oklahoma History and Culture - Heflin, Van Archived 2010-10-18 at the Wayback Machine.
- Photographs and literature on Van Hefln
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հուլիսի 23 մահեր
- 1971 մահեր
- Հոլիվուդ քաղաքում մահացածներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- Օսկարակիրներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ