Վանյա Միրզոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վանյա Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1948 |
Մահացել է | 2021 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Տարտուի համալսարան (հոկտեմբերի 1, 1978)[1] և Երևանի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1999) |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Վանյա Ալեքսանդրի Միրզոյան (հուլիսի 5, 1948 - 2021[2]), հայ գիտնական, մաթեմատիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Հյուսիսային Արցախի Շամխորի շրջանի հայկական Լեռնային Ջագիր գյուղում, Լեռնային Ջագիրի միջնակարգ դպրոցի աշխարհագրության և աստղագիտության ուսուցիչ Ալեքսանդր Ղազարի Միրզոյանի և Արշալույս Սերգեյի Հարությունյանի ընտանիքում։
1964-1968 թվականներին սովորել է Երևանի Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումում։ 1967 թվականին ավարտել է Երևանի թիվ 3 հեռակա միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ, որն ավարտել է 1972 թվականին։ 1972-1974 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում որպես սպա։ 1975 թվականի հոկտեմբերից մինչև 1978 թվականի հոկտեմբեր սովորել է Տարտուի համալսարանի նպատակային ասպիրանտուրայում (Էստոնիա) «Երկրաչափություն և տեղաբանություն» մասնագիտությամբ՝ Էստոնիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Լումիստե Յուլո Գորիևիչի (Ülo G. Lumiste) գիտական ղեկավարությամբ։ 1979-1981 թվականներին եղել է Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի դասախոս։
1981 թվականից աշխատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, զբաղեցրել է ասիստենտի, դոցենտի, պրոֆեսորի, ամբիոնի վարիչի պաշտոններ, եղել կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի պրոֆեսոր։
Գիտական հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տվել է ռիմանյան ռիչչի-կիսասիմետրիկ բազմազանությունների ընդհանուր տեղային դասակարգումը[4],
- բացահայտել է կիսաէյնշտեյնյան բազմազանություններ և առանձնացրել այդպիսի բազմազանությունների դաս, կոնաձև մարմնի տեսքով, էյնշտեյնյան բազմազանությունների վրա,
- ստացել է Էվկլիդյան տարածություններում ռիչչի-կիսազուգահեռ հիպերմակերևույթների տեղային դասակարգում և երկրաչափական նկարագրություն[5],
- ուսումնասիրել և երկրաչափորեն նկարագրել է Էվկլիդյան տարածություններում կամայական կոդիֆոլդների կիսաէյնշտեյնյան ենթաբազմազանությունների տարբեր դասեր,
- մշտական կորության տարածություններում բացահայտել է ենթաբազմազանությունների, զուգահեռ թենզորային դաշտերով ենթաբազմազանությունների և համապատասխան կից զուգահեռ թենզորային դաշտերով ենթաբազմազանությունների միջև հիմնավոր փոխադարձ կապեր,
- տվել է Էվկլիդյան տարածություններում նորմալ հարթ ռիչի-կիսասիմետրիկ ենթաբազմազանությունների ընդհանուր տեղային դասակարգում։
Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (21.01.1980, Մոսկվա, Մոսկվայի մանկավարժական ինստիտուտ)
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (21.01.1999, Կազան)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Համառուսաստանյան մաթեմատիկական պորտալ — 2006.
- ↑ Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Վանյա Միրզոյանը
- ↑ Мирзоян Ваня Александрович
- ↑ Римановы риччи-полусимметрические многообразия и их изометрические погружения в пространства кривизны
- ↑ «Structure theorems for Ricci-semisymmetric submanifolds and geometric description of a class of minimal semi-Einstein submanifolds».
|