Վանկուվեր նկարչական պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վանկուվեր նկարչական պատկերասրահ
Vancouver Art Gallery Robson Square from third floor.jpg
Տեսակ պատկերասրահ
Երկիր Canadian Red Ensign (1921–1957).svg Կանադա
Տեղագրություն Վանկուվեր
Հասցե 800 Hornby StreetV6Z 2H7
Հիմնադրված է 1931
Կոորդինատներ: 49°16′58″ հս․ լ. 123°7′12″ ամ. ե. / 49.28278° հս․. լ. 123.12000° ավ. ե. / 49.28278; 123.12000
Կայք vanartgallery.bc.ca
Վանկուվեր նկարչական պատկերասրահը գտնվում է Կանադաում
Վանկուվեր նկարչական պատկերասրահ
Lua error in Մոդուլ:Location_map at line 442: Unable to find the specified location map definition. Neither "Module:Location map/data/Վանկուվեր" nor "Template:Տեղորոշման քարտեզ Վանկուվեր" exists.

Վանկուվեր նկարչական պատկերասրահ (անգլ.՝ Vancouver Art Gallery (VAG) ), Կանադայի մեծությամբ հինգերորդ նկարչական պատկերասրահը և Արևմտյան Կանադայի ամենամեծ պատկերասրահը: Տեղակայված է Հորնբի 750 փոխոցում, Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա նահանգ, Կանադա: Պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է 10 հազար նկար, քանդակներ, լուսանկարներ, գծանկարներ և ժամանակակից կանադական արվեստի ստեղծագործություններ: Հավաքածուի հիմքը կազմում է Էմիլի Քարրի 157 աշխատանք, ինչպես նաև մեծ յոթնյակի նկարիչների նկարները, Մարկ Շագալի, Ջեֆ Ուալի աշխատանքները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը հիմնադրվել է 1931 թվականին: Ի սկզբանե պատկերասրահը տեղակայված էր ոչ մեծ շենքում, կառուցվել է արտ-դեկո ոճով, Ուեսթ Ջորջիա փողոցում՝ 1145 թվականին, այժմյան տեղակայման վայրից մի քանի թաղամաս այն կողմ: Հավաքածուն հիմնականում բաղկացած էր բրիտանացի նկարիչների աշխատանքներից, որոնք Չարլզ Հոլմսը գնել էր պատկերասրահի համա: 1938 թվականին պատկերասրահը զբաղեցրել էին գործազուրկները, ովքեր բողոքում էին կառավարության քաղաքականության դեմ, բայց նկարները չեն վնասվել: 1945 թվականին պատկերասրահին նվիրաբերել են Էմիլի Կարիի նկարների խոշոր հավաքածու:

Պատկերասրահը վերանորոգվել է 1950-ական թվականներին, իսկ 1960-ականներին՝ հայտնի է դարձել Դորիս Շադբոյի և Տոնի Էմերի բաց նորարարական ծրագրերի շնորհիվ: Իր այժմյան տեղակայման վայր՝ նահանգի նախկին դատարանի շենք տեղափոխվել է 1983 թվականին, ճարտարապետ Արտուր Էրիկսոնի կողմից վերակառուցվելուց հետո, Ռոբսոն հրապարակի զարգացման նախագծի շրջանակներում:

Պատկերասրահը այլ տեղ տեղափոխելու պլաններ կան[1]: 2008 թվականին Բրիտանական Կոլումբիայի վարչապետը հայտարարել էր, որ նահանգի բյուժեից 50 միլիոն դոլար կհատկացվի պատկերասրահի նոր շենքի կառուցման համար՝ ցուցադրության տարածքը կրկնակի մեծացնելու նպատակով: Այժմ ճարտարապետական ընկերության և տարածքի ընտրության գործընթացն է իրականացվում[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [1] Վանկուվեր նկարչական պատկերասրահի պաշտոնական կայք