Վանկուվերի սիմֆոնիկ նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանկուվերի սիմֆոնիկ նվագախումբ
Vancouver Symphony Orchestra
ժանրԴասական երաժշտություն
տարիներ1930-այժմ
քաղաքՎանկուվեր
համերգասրահՕրֆեում
այլ անվանումՎՍՆ
ղեկավարԹովի Բրամուել (2000-)
vancouversymphony.ca
 Vancouver Symphony Orchestra Վիքիպահեստում

Վանկուվերի սիմֆոնիկ նվագախումբ (ՎՍՆ, անգլ.՝ Vancouver Symphony Orchestra), Վանկուվերում (Բրիտանական Կոլումբիա) հիմնված կանադական նվագախումբ։ ՎՍՆ հանդես է գալիս Օրֆեումում, որը 1977 թվականից եղել է նվագախմբի մշտական վայրը։ Տարեկան 16 միլիոն դոլար բյուջեով այն Կանադայի երրորդ խոշոր սիմֆոնիկ նվագախումբն է և Արևմտյան Կանադայի կատարողական արվեստի ամենամեծ կազմակերպությունը։ Յուրաքանչյուր թատերաշրջանում նվագախումբը կատարում է 140 համերգ։ Կանադայի ռադիոհեռարձակող կորպորացիայում ՎՍՆ-ն ունի տարեկան հեռարձակումներ։ Նվագախմբի մաս է կազմում ՎՍՆ երաժշտական դպրոցը, որը հիմնադրվել է 2011 թվականի սեպտեմբերին։ Վանկուվերի սիմֆոնիկ նվագախմբի կամերային երաժշտության համերգները տեղի են ունենում ՎՍՆ երաժշտական դպրոցի կամպուսի Pyat Hall-ում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս ՎՍՆ-ն հիմնադրվել է 1919 թվականին Վանկուվերի սիմֆոնիկ միության կողմից, հիմնականում արվեստի հովանավոր Էլիզաբեթ Ռոջերսի ջանքերով։ (Ավելի վաղ, նույն անունը կրող, բայց ոչ մի առնչություն չունեցող նվագախումբ ձևավորվել էր 1897 թվականին Ադոլֆ Գրեգորիի կողմից, սակայն գոյատևել էր ընդամենը մեկ խաղաշրջան, կարճ ժամանակ անց՝ 1907 թվականին այն վերածնվել է Չարլզ Ուարդի կողմից)։ Վանկուվերի սիմֆոնիկ նվագախմբի առաջին դիրիժորն է եղել Հենրի Գրինը, առաջին նախագահը՝ Ֆ. Լ. Բիչերը, փոխնախագահը՝ Էլիզաբեթ Ռոջերսը։ Երկու խաղաշրջանից հետո 1921 թվականին ֆինանսական պատճառներով և Գրինի հեռանալուց հետո նվագախումբը ցրվել է։ 1930 թվականին Ռոջերսի շնորհիվ ելույթները վերսկսվել են և երաժշտական ղեկավար է դարձել Ալլարդ դե Ռիդերը։ 1940-ական թվականներից մինչև 1959 թվականը նվագախումբը հանդես է եկել Դենման արենայում, այնուհետև տեղափոխվել է Եղիսաբեթ թագուհու նոր թատրոն[1]։

ՎՍՆ-ը, 1960-1970-ական թվականների ընթացքում մինչև 1977 թվականին Վանկուվերի առանձին օպերային նվագախմբի ստեղծումը, նաև ծառայել է որպես Վանկուվերի օպերային ընկերության նվագախումբ։ 1960-1970-ական թվականների վերջին նվագախումբը հաճախ հանդես է եկել Վանկուվերի փողային կվինտետի հետ համատեղ համերգներով։ 1972-1985 թվականներին երաժշտական ղեկավար է եղել Կազույոշի Ակիմանան։

1979-1980 թվականներին ՎՍՆ ունեցել է Հյուսիսային Ամերիկայի յուրաքանչյուր սիմֆոնիայի բաժանորդագրության ամենամեծ ցանկը[2]։ Սակայն, չնայած Կանադայի ռադիոհեռարձակող կորպորացիայում ձայնագրման պայմանագրին, եռամսյակային ամսագրին և հավակնոտ տուրիստական ժամանակացույցին, ՎՍՆ ֆինանսական դժվարություններ ունեցավ։ 1988 թվականին այն ստիպված էր փակվել հինգ ամսով, վերակազմավորվել և հաղթահարել 2,3 միլիոն դոլարի պակասուրդը։ Պարտատերերի ներողամտությամբ ՎՍՆ սկսեց վերակառուցվել։ Նվագախումբը սկսեց ամառային համերգների ամենամյա շարքը և 1996 թվականին նշանակեց իր առաջին կոմպոզիտորին[1]։

2000 թվականից ՎՍՆ-ի երաժշտական տնօրեն է դարձել Բրամուել Թովին։ Նրա նախնական պայմանագիրը երկարաձգվել է 2004 թվականի դեկտեմբերին` 2009-2010 թվականների խաղաշրջանի ընթացքում[3] և հետագայում երկարաձգվել է 2010 թվականի հունվարին 2014-2015 թվականների խաղաշրջանի համար[4]։ 2013 թվականի նոյեմբերին ՎՍՆ-ը հայտարարել է Թովիի պայմանագրի հետագա երկարացման մասին 2017-2018 թվականների խաղաշրջանի համար։ Նախատեսում է, որ Թովին կստանա ՎՍՆ երաժշտական դիրիժորի կոչում 2018-2019 խաղաշրջանի համար՝ ՎՍՆ-ի 100-րդ խաղաշրջանի պատվին[5]։ ՎՍՆ և Թովին նվաճել են 2008 թվականի Գրեմմի մրցանակ` լավագույն գործիքային կատարման (նվագախմբի հետ), Korngold, Barber, և Walton ջութակահարների համերգի ձայնագրման համար, որտեղ աչքի է ընկել կանադացի ջութակահար Ջեյմս Էնեսը։ Ձայնագրությունն արժանացել է 2008 թվականի Ջունոյի մրցանակին Տարվա դասական ալբոմ (մեծ համույթ) անվանակարգում։

2016 թվականի հունվարին Օտտո Տաուսկը եղել է ՎՍՆ հյուր-դիրիժորը։ 2017 թվականի հունվարին նա կրկին հանդես է եկել որպես հյուր-դիրիժոր։ 2017 թվականի փետրվարին ՎՍՆ-ը հայտարարել է, որ Օտտո Տաուսկը կլինի նվագախմբի հաջորդ երաժշտական դիրիժորը 2018 թվականի հուլիսի 1-ից[6]։

Դիրիժորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Vancouver Symphony Orchestra». Canadian Encyclopedia. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  2. Henighan, Tom (2000). The Maclean's Companion to Canadian Arts and Culture. Raincoast Books. ISBN 1-55192-298-3.
  3. Ben Mattison (2004 թ․ դեկտեմբերի 20). «Conductor Bramwell Tovey Extends Vancouver Symphony Tenure, Steps Down From Luxembourg Post». Playbill Arts. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. David Gordon Duke, "Bramwell Tovey signs on for five more years". Vancouver Sun, 28 January 2010.
  5. David Gordon Duke (2013 թ․ նոյեմբերի 30). «VSO transition: Music director Bramwell Tovey to step down after 2018 season». Vancouver Sun. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. David Gordon Duke (2017 թ․ փետրվարի 3). «Vancouver Symphony Orchestra taps Dutch conductor Otto Tausk as next music director». Vancouver Sun. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանկուվերի սիմֆոնիկ նվագախումբ» հոդվածին։