Վանի թագավորության տաճարային տնտեսություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վանի թագավորության տաճարային տնտեսություններ, Ուրարտուի էկոնոմիկայում կարևոր դեր է ունեցել նաև տաճարային տնտեսությունները։

Տեղեկություններ հայտնի աղբյուրներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր աղբյուրներից հայտնի է, որ յուրաքանչյուր Աստված ունեցել է իր սրբատեղները, տաճարները։ Տաճարներն Ուրարտուում ունեցել են ինչպես երկրագործական, այնպես էլ անասնապահական զարգացած տնտեսություններ։ Օրինակ Մուսասիրի տաճարը ունեցել է խաղողի և պտղատու լայնատարած այգիներ։ Այդպիսի տվյալներ տաճարների այգեգործության մասին պատմում է նաև Մհերի դռան հայտնի պաըմամշակույթային արձանագրությունները։

Անասնապահություն և զոհաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ վերաբերվում է անասնապահությանը, ապա տաճարներին հաճախ մատուցվող մանր և խոշոր եղջերավոր անասունների զոհաբերությունները անհրաժեշտ նախապայման են եղել, որպեսզի այստեղ ևս ստեղծվեին զարգացած անասնապահության ճյուղեր։

Մհերի դռան արձանագրությանը համաձայն, օրինակ Իշպուինի և Մենուա թագավորները միայն մի այցելության առթիվ Մուսասիրի տաճարում նվիրաբերում են 22 հազար 712 գլուխ խոծշոր և մանր եղջերավոր անասուններ։ Հասկանալիի է, որ դրանք հազիվ թե նախատեսված լինեին միայն պաշտամունքային զոհաբերության համար։ Ըստ երևույթին դրանք հանձնվել են Մուսասւրի տաճարի տնտեսությանը, որը, այսպիսով, պետք է ունեցած լինի անասունների հսկայական հոտեր։ Տաճարները, մանավանդ Մուսասիրի տաճարը, ըստ երևույթին, զբաղվել են նաև առևտրով, որը ահնդիսացել թ նրանց եկամտի աղբյուրներից մեկը։