Վանդորոս Սպիրոս
Վանդորոս Սպիրոս | |
---|---|
![]() | |
Ի ծնե | հուն․՝ Σπύρος Βανδώρος |
Ծնվել է | 1887[1] |
Ծննդավայր | Պիրեյոս, Հունաստան |
Վախճանվել է | 1940[1] |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
![]() |
Վանդորոս Սպիրոս (հուն․՝ Σπύρος Βανδώρος, 1887[1], Պիրեյոս, Հունաստան - 1940[1], Աթենք, Հունաստան])[2], 20-րդ դարի առաջին կեսի հույն նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սփիրոս Վանդորոսը ծնվել է Պիրեյոսում 1887 թվականին։ Սովորել է Աթենքի գեղարվեստի դպրոցում ՝ Դիմիտրիոս Ժերանոտիսի մոտ։ Դպրոցը գերազանցությամբ ավարտել է։ Ուսումը շարունակել է Մյունխենում և Բեռլինում, որից հետո այցելել է Փարիզ, որտեղ որոշ ժամանակ դեկորատիվ արվեստներ է ուսումնասիրել։ Նրա գործերում կան դիմանկարներ, լանդշաֆտներ և դեկորատիվ կոմպոզիցիաներ։ Իր ծովանկարներում նկատելի է Իոաննիս Ալտամուրասի նկարչության ազդեցությունը։ Կնոջ դիմանկարի մեջ (1934), Վանդորոսը միտումնավոր կրկնել է ֆրանսիացի նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժի կողմից Սառա Բեռնարի դիմանկարը` միակ տարբերությամբ, որ, չնայած Բերնարդի բոլոր արտաքին նմանություններին, Վանդորոսի կինը ձեռքի տակ արձանիկի փոխարեն պահում է հին հունական կիլիկոս[3]։
Սպիրոս Վանդորոսը մահացել է Աթենքում 1940 թվականին[4]։ Նրա աշխատանքները պահվում և ցուցադրվում են Հունաստանի ազգային պատկերասրահում ՝ Աթենքի քաղաքային պատկերասրահում և մի շարք այլ հանրային պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում[5]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիմփաներ, 1917
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://museum.bankofgreece.gr/el/objects/1390
- ↑ Πανδέκτης: Βανδώρος Σπύρος
- ↑ helios-eie.ekt.gr/EIE/bitstream/10442/1759/1/M01.041.07.pdf
- ↑ «Βανδώρος Γεώργιος Vandoros Georgios | openarchives.gr»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-20-ին։ Վերցված է 2014-06-22
- ↑ Βανδώρος Σπύρος — Spyros Vandoros [1887-1940] | paletaart — Χρώμα & Φώς