Վաճառական Վորոբյովի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Վաճառական Վորոբյովի տուն
Бывшая гостиница Рауха в Выборге.jpg
Տեսակհյուրանոցի շենք և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ
Ճարտարապետական ոճՀյուսիսային մոդեռն ոճ և ֆունկցիոնալիզմ
Հիմնադրված է1904
ՃարտարապետԱլլան Շուլման և Վյայնյո Կեյնյանեն
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ[1][2]

Վաճառական Վորոբյովի տուն (ռուս.՝ Дом купца Воробьёва), առևտրային տարածքներով բնակելի շենք Վիբորգում։ Վոկզալնայա, Դիմիտրով և Ռոստովսկայա փողոցների միջև ընկած եռանկյունաձև հատվածում կառուցված հինգ հարկանի շենքը ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին Վիբորգի ռուսական համայնքի ամենահաջողակ վաճառականներից և հայտնի բարերարներից մեկն է եղել Ֆ. Պ. Վորոբյովը։ Վիբորգի երկաթուղային կայարանի մոտակայքում հյուրանոց կառուցելու համար նա գնեց եռանկյունաձև հողամաս։ Հյուրանոցի շենքի նախագիծը կազմել է Վիբորգի ճարտարապետ Ալլան Շուլմանը, ով նախկինում նախագծել է առևտրական Մարկելովի տունը[3].

Շենքի նախնական տեսքը

1904 թվականին կառուցված ձեղնահարկով եռահարկ շենքն ի սկզբանե առանձնանում էր հյուսիսային մոդեռն ոճի ճակատի հարուստ զարդարանքով, տարբեր ձևերի պատուհաններով, բազմաթիվ կարկառամասերով` արտահայտիչ սրածայր տանիքներով, ինչպես նաև փոքր անկյունային աշտարակներով, որից երկուսը բարձրանում էին հիմնական ուղղանկյուն անկյունային ճակատի վերևում և նայում դեպի կայարանի շենքը։

Շուտով հարևան տեղամասում վիբորգցի մեկ այլ գործարար` Յուհո Լալլուկկայի պատվերով նույն ճարտարապետը կառուցել է համանման ոճով զարդարված տուն։ Վիբորգցի վաճառականները միջոցներ չեն խնայել տների ճակատները զարդարելու նպատակով, որոնք ծառայել են որպես գովազդ նրանց առևտրային գործունեության համար։ Վորոբյովի տան հիմնական տարածքը զբաղեցրել է «Ռաուհա» հյուրանոցը (ֆին.՝ Rauha, «խաղաղություն, հանգիստ»)՝ տարբեր գնային կատեգորիաների 28 սենյակներով։ Առաջին հարկում տեղավորված են եղել խանութներ և այլ առևտրային հաստատություններ, երկրորդ հարկում` ռեստորան` անկյունային մեծ պատշգամբում բաց ձեղնահարկով։

1939 թվականին, հյուրանոցի տարածքն ընդլայնելու համար, շենքն ամբողջությամբ վերակառուցվել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Վյայնյո Կեյնյանենի 1928 թվականին կազմած նախագծով։ Տան վերակառուցման ժամանակ ճարտարապետը դիմել է ֆունկցիոնալիզմի մեթոդներին, որի հայտնի կարգախոսն էր Թաութ Բրունոյի ասույթը. «Ինչը լավ է ստացվում, այն լավ տեսք ունի»։ Գործնականում դա հանգեցրել է ճակատի և ներքին հարդարանքի շքեղ ռոմանտիկ դեկորացիայի կորստին։ Հետազոտողների կարծիքով` ուրվագծի պարզեցումը շենքը զրկել է իր ինքնատիպությունից։ Սահուն սվաղված սպիտակ ճակատի լայն պատուհաններով ուղիղ գծերը բնորոշ էին 1920-1930-ականների ֆիննական ֆունկցիոնալիստական ճարտարապետությանը։ Հյուրերին առաջարկվում էին «Ռաուհա» վերանորոգված հյուրանոցի 35 սենյակները, ինչպես նաև «Իմատրա»-ի կահավորված սենյակները։

Շենքը որպես հյուրանոց օգտագործվել է մինչև խորհրդա-ֆիննական պատերազմի ավարտը (1941-1944), այնուհետև վերականգնվել են պատերազմական ժամանակաշրջանի վնասները։ Ավելի ուշ տունը հատկացվել է երկաթուղային վարչությանը՝ գերատեսչական առողջապահական հիմնարկների տեղակայման և երկաթուղու աշխատողների բնակարանների համար։ 1962 թվականից ի վեր, երբ բաժանմունքի հիվանդանոցը և պոլիկլինիկան տեղափոխվել են Լենինգրադսկի մայրուղու նորակառույց շենք, նախկին Վորոբյովի տունը դարձել է բնակելի, բայց մինչև 21-րդ դարի սկիզբը երկաթուղային դեղատունը գտնվել է անկյունային սենյակում։ Առաջին հարկում գտնվող տարածքների մեծ մասը զբաղեցնում են խանութներն ու հասարակական սննդի օբյեկտները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Мысько А.С. Архитектура Выборга разных эпох. Путешествия в прошлое. — СПб.: «Издательский центр «Остров», 2019. — 352 с. — ISBN 978-5-94500-136-7
  • Фотографическая память. Выборг на фотографиях 1940-1960-х годов / Редколлегия: Волкова Л.Г., Мельнов А.В., Мошник Ю.И.. — Выборг: Выборгский объединённый музей-заповедник, 2020. — 144 с. — ISBN 978-5-91882-057-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Список памятников истории и культуры Выборгского района
  2. Приказ Комитета по культуре Ленинградской области № 14 от 28.03.2006
  3. Аллан Шульман

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]