Վաճառական Ռուբեժանսկու դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Վաճառական Ռուբեժանսկու դաստակերտ
Общий вид особняка.jpg
ՏեսակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոդար
Ճարտարապետական ոճմոդեռն
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Կոորդինատներ: 45°0′54.014400099991″ հս․ լ. 38°58′19.29720009999″ ավ. ե. / 45.01500400002777269° հս․. լ. 38.9720270000277722° ավ. ե. / 45.01500400002777269; 38.9720270000277722

Վաճառական Ռուբեժանսկու դաստակերտ (ռուս.՝ Усадьба купца Рубежанского), շինություն Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում։ Կառուցվել է 1908 թվականին մոդեռն ոճով։ Եղել է արդյունաբերող Վասիլի Ռուբեժանսկու առանձնատունը։ Գտնվում է Կրասնոդարի պատմական կենտրոնում` Կոմունարների փողոց, 8 հասցեով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին երկրորդ գիլդիայի վաճառական Վասիլի Կոնդրատևիչ Ռուբեժանսկին, որը կահույքաատաղձագործական արվեստանոցի և կահույքի խանութի սեփականատեր էր, ձեռք է բերել հողատարածք Բորզիկովսկայա փողոցում (այժմ`Կոմունարների փողոց), որտեղ կառուցել է մոդեռն ոճի առանձնատուն։ Ստույգ հայտնի չէ, թե ով է նախագծի հեղինակը, բայց որոշ տվյալներով` դա եղել է Ռուբեժանսկու մտերիմ ընկերը` ճարտարապետ Գավրիիլ Նիկիտինը[2]։

1920 թվականին, Եկատերինոդարում խորհրդային իշխանության հաստատումից հետո, Վասիլի Ռուբեժանսկին ձերբակալվել է և հետագայում գնդակահարվել։ Տունն ազգայնացվել է, իսկ վաճառականի այրին և երկու փոքր երեխաները վտարվել[3]։

1988 թվականին կինոռեժիսոր Գալինա Դանելիան-Յուրկովան Եվգենի Դուբրովինի «Այծի սպասումով» գրքի մոտիվներով Ռուբեժանսկու առանձնատանը նկարահանել է «Ֆրանսիացին» ֆիլմը։

1996 թվականին կայացած շենքի վերականգնման ժամանակ դահլիճում և նախասրահում հայտնաբերել են ավելի ուշ սվաղի տակ թաքնված յուղով որմնանկարներ[4]։

Ներկա պահին պետական պահպանության ենթակա ճարտարապետական հուշարձանների գրանցամատյանում ընդգրկված շենքում գտնվում է Կրասնոդարի երկրամասի առևտրաարդյունաբերական պալատի գրասենյակը, իսկ նախկին դաստակերտի տարածքում` Իգնատով եղբայրների անվան մանկական գրադարանը[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքն ունի անկյունային քառալանջ նախշապատ աշտարակով երկհարկանի կցակառույց, որը պսակվում է բարձր մետաղական հողմացույցով։ Տան գլխավոր առմուտքի վերևում տեղադրված է պատշգամբ։ Ճակատի դեկորի տարրերի թվում են ծեփածո բուսական նախշը, որմնասյուների տեսքով լուսամուտային երեսկալները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Улица Коммунаров, 8 в Краснодаре»։ 2ГИС։ Վերցված է 2018-05-25 
  2. Михаил Сухарев (2017-08-09)։ «Усадьба Василия Рубежанского»։ Краснодар сегодня։ Վերցված է 2018-05-26 
  3. Евгений Митрофанов (2017-03-01)։ «Усадьба купца Рубежанского Краснодар»։ Усадьбы Дворцы Особняки։ Վերցված է 2018-05-26 
  4. «Усадьба купца В.К. Рубежанского»։ krasnodar861.ru։ Վերցված է 2018-05-26