Jump to content

Վաղարշակ Քյուրքչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղարշակ Քյուրքչյան
Ծնվել էհունվարի 13 (26), 1905
ԾննդավայրՕլթի, Էրզրումի մարզ, Թուրքիա
Մահացել էօգոստոսի 28, 1978(1978-08-28) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունգյուղատնտես

Վաղարշակ Մկրտչի Քյուրքչյան (հունվարի 13 (26), 1905, Օլթի, Էրզրումի մարզ, Թուրքիա - օգոստոսի 28, 1978(1978-08-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կաթնագործ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1970), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղարշակ Քյուրքչյանը ծնվել է 1905 թվականի հունվարի 13(26)-ին Օլթի քաղաքում (Կարսի մարզ)։ 1927 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1929 թվականին՝ Վոլոգդայի կաթնատնտեսության ինստիտուտը։ 1956-1978 թվականներին եղել է Հայկական անասնաբուծության և կերարտադրության գիտահետազոտական ինստիտուտի կաթնատնտեսության բաժնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են աղի պինդ պանիրների ստացման, կովի և ոչխարի կաթի բաղադրության, հատկությունների, տեխնոլոգիական ցուցանիշների բարելավման խնդիրներին։

Վաղարշակ Քյուրքչյանը մահացել է 1978 թվականի օգոստոսի 28-ին Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։