Jump to content

Վաղարշակ Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղարշակ Միրզոյան
Ծնվել է1911
ԾննդավայրԳորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Վաղարշակ Ալեքսանդրի Միրզոյան (1911, Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1963): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղարշակ Միրզոյանը ծնվել է 1911 թվականին, Գորիս քաղաքում, արհեստավորի բազմանդամ ընտանիքում։ 1931 թվականին մանկավարժական աշխատանքի է անցել հայրենի քաղաքում, եղել է ուսմասվար, ժողկրթբաժնի դպրոցական տեսուչ։ 1938 թվականին զորակոչվել է կարմիր բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության[1]։

Միրզոյանը մասնակցել է Հայրենական պատերազմին, աչքի է ընկել 1945 թվականի հունվարին, երբ խորհրդային զորքերը Սանդոմիրի պլացդարմից սկսել են հարձակումը։ Պարգևատրվել է «Վարշավայի ազատագրման համար» մեդալով։ 1945 թվականի մարտին 61-րդ բանակի հրամանատարի հրամանով կապիտան Միրզոյանի գումարտակին տրվել է մարտական հատուկ առաջադրանք, որպես բանակի ավանգարդի, հակառակորդին հետապնդել, հետագա հարձակումը ծավալելու համար։ Միրզոյանը պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով, «Մարտական ծառայությունների համար», «Բեռլինի գրավման համար» մեդալներով։ 1945 թվականին Միրզոյանը 89-րդ Թամանյան հայկական հրաձգային դիվիզիայի կազմում վերադարձել է հայրենիք, ծառայել դիվիզիայի զորամասում մինչև 1956 թվականը[1]։

Միրզոյանը 1954 թվականին հեռակա կարգով ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան։ Փոխգնդապետ Միրզոյանը 1956 թվականի օգոստոսից մինչև 1971 թվական եղել է միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1963 թվականին արժանացել է վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման։ Միրզոյանն անցել է հանրապետական կարգի անհատական կենսաթոշակի, միաժամնակ շարունակելով աշխատել որպես ուսուցիչ[1][2]։

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1963)
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
  2. «ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ». ԶԱՆԳԵԶՈՒՐ (ռուսերեն). 2010 թ․ մայիսի 6. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.