Վաղարշակ Առուշանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առուշանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Վաղարշակ Բեյբուդի Առուշանյան | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 6, 1948 |
| Ծննդավայր | Քարին տակ, Շուշիի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | հունվարի 26, 1992 (43 տարեկան) |
| Մահվան վայր | Քարին տակ, Շուշիի շրջան, Արցախ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | ավտովարորդ, պահեստապետ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Վաղարշակ Բեյբուդի Առուշանյան (ապրիլի 6, 1948, Քարին տակ, Շուշիի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 26, 1992, Քարին տակ, Շուշիի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, հրամանատար, ԱՀ ԳԽ պատգամավոր (1991-1992) ՀՅԴ կուսակցության անդամ (1989 թ.-ից):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Քարին տակ գյուղի միջնակարգ դպրոցը։ 1966-1968 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ և աշխատել ավտովարորդ, իսկ հետագայում` պահեստապետ։ Մեծ աշխատանքներ է տարել գյուղի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար, գյուղի ջոկատի հրամանատարն էր։
1988 թվականին ստեղծել է կամավորական ջոկատ։ Մասնակցել է Քարինտակի ինքնապաշտպանությանը և Նաբիլար գյուղում (Շուշիի շրջան) տեղակայված հակառակորդի կրակակետերի ոչնչացմանը։ 1991-1992 թթ.-ին ԱՀ ԳԽ պատգամավոր: Առուշանյանի անունով է կոչվել Արցախի ՀՅԴ Շուշիի կոմիտեն։
Ամուսնացած էր, ունի 4 երեխա։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաներով։
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |