Վահրամ Կևորկով
| Ծնվել է | հուլիսի 1, 1938 |
|---|---|
| Ծննդավայր | Պյատիգորսկ, Ռուսաստան |
| Կրթություն | Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարան և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտացում | գրող բեմադրիչ-ռեժիսոր դերասան լրագրող |
| IMDb | ID 3293253 |
Վահրամ Բորիսի Կևորկով (հուլիսի 1, 1938, Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գրող, բեմադրիչ-ռեժիսոր, դերասան և լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահրամ Կևորկովը ծնվել է 1938 թվականին Պյատիգորսկ քաղաքում։ Ավարտել է Պյատիգորսկի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը և Ա․ Լունաչարսկու անվան ԳԻՏԻՍ թատերական արվեստի համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետը։
Աշխատել է հեռուստատեսությունում[1] (բազում հեռուստահաղորդումների և հեռուստաֆիլմերի ռեժիսոր է, ինչպես նաև 1970-ական թվականներին վարել է «Բարի գիշեր, երեխաներ» հեռուստածրագիրը) և էստրադայում։ 2005 թվականին ՌԴ Գրողների միության Մոսկվայի բաժնում լույս է տեսել նրա «Ժամանակների միահյուսումը» գիրքը։ «Մեր փողոցը» գրական ամենամսյա ամսագրի մշտական հեղինակն է։ Հրատարակված ստեղծագործությունների շարքում են «Վիսոցկին, Վերտիցկին․․․ և երկար գիշերը» (պատմվածք), «Հեռուստացույցի էկրանին» (պատմվածք) և այլն։ 2008 թվականին գրող Յուրի Կուվալդինի «Կնիժնի սադ» հրատարակչությունում լույս տեսավ պատմվածքների, էսսեների և ավանդապատումների «Романы бахт» գիրքը։ 2009 թվականին Յուրի Կուվալդինը հրատարակեց Վահրամ Կևորկովի ավանդապատումների և պատմվածքների նոր գիրքը՝ «Կյանքի էլիքսիր»։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 2006 | Յուրի Կուվալդին․ կյանքը տեքստում |
| 1980 | Ժամանակին գերի |
| 1979 | Այն կողմ, որտեղ քամի է |
| 1975 | Չինչրակա |
| 1975 | Սուսերով տղան |
| 1974 | Արկածը չհաջողվեց |
| 1973 | Ներկայացումը սկսվեց |
| 1973 | Մոսկովյան արձակուրդներ |
| 1973 | Անտեսանելի Դիմկան |
| 1973 | Մեծ դավադիրը |
| 1972 | Հեքիաթ չորս երկվորյակների մասին |
| 1967 | Ուրախ ձկնորսները |
| 1966 | Մեծ մրցավազքեր |
| 1965 | Նկարիչ քաղաքացին |
| 1965 | Ճանապարհորդություն դեպի լեգենդ |
| 1965 | Առատության բանալին |
| 1965 | Город в краю нарзанов |
| 1963 | Կազակները վերադարձան |
Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 1954 | Ուղիղ տասներկուսին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վահրամ Կևորկովը narod.ru կայքում (ռուս.)
- Ваграм Кеворков. ТАМ, ГДЕ ВЕТЕР. эссе
- Ваграм Кеворков. ГОДЫ НА ТV
| ||||||