Jump to content

Վահրամ Ավանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավանեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահրամ Ավանեսյան
Ծնվել էհունվարի 18, 1962(1962-01-18) (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ

Վահրամ Ավագի Ավանեսյան (հունվարի 18, 1962(1962-01-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։

  • 1978-1983 թթ. – սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորմամբ։
  • 1983-1986 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1993-1996 թթ. – ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։
  • 1996–1997 թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարար։
  • 1997-1998 թթ. - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։
  • 1998–1999 թթ. – ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար։
  • 2001 թ. - «Մանես և Վալլեքս» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, ներդրումների գծով տնօրեն։
  • 2001–2013 թթ. - «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի տնօրեն։
  • 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար[1]՝ պաշտոնովարելով մինչև 2014 թ. ապրիլի 22-ը։
  • Աշխատել է նաև որպես Համաշխարհային բանկի կրթության բյուջետային և ֆինանսավորման բարեփոխումների ծրագրի, պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների ծրագրի խորհրդատու։

Տիրապետում է անգլերենի և ռուսերենի։ Ամուսնացած է, ունի երեք որդի։

2013 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշանվերով։

Նախորդող
Անդրանիկ Անդրեասյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար
Վահրամ Ավանեսյան

1996 թ. - 1997 թ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, Արմեն Դարբինյանը որպես ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար
Վահրամ Ավանեսյան

1998 թ. - 1999 թ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է
Նախորդող
Տիգրան Մավրի Դավթյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար
Վահրամ Ավանեսյան

8 մայիսի 2013 թ. - 22 ապրիլի 2014 թ.
Հաջորդող
Կարեն Ճշմարիտյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]