Վահրամ Առաքելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Վահրամ Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1949[1] (74 տարեկան) |
Ծննդավայր | Փարպի, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1970) |
Գիտական աստիճան | պրոֆեսոր (1996) և մանկավարժական գիտությունների դոկտոր (2002) |
Աշխատավայր | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե |
Վահրամ Բազմասերի Առաքելյան (հուլիսի 8, 1949[1], Փարպի, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1965-1970 թթ. - սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։
- Մանկավարժական գիտությունների դոկտոր (2002)։ Պրոֆեսոր (1996)։ Շուրջ 200 գիտական աշխատանքների, այդ թվում 8 մենագրությունների, 6 ուսումնական ձեռնարկների, բազմաթիվ գիտամեթոդական հոդվածների հեղինակ։ Աշխատությունները վերաբերում են մենապայքարային մարզաձևերի տեսության ու մեթոդիկայի հարցերին, ինչպես նաև մենամարտիկների մարմնի քաշի կարգավորման հիմնահարցերին։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994 թ. ընտրվել է ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ։
- 1998 թվականից - Հայկական ազգային օլիմպիական ակադեմիայի տնօրեն։
- 1998 թ. նշանակվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր։
- 2008 թ. ընտրվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր։
- 2013 թ. մարտի 28-ին վերընտրվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում[2]։
- Բազմիցս ընտրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ (1999, 2004, 2009, 2014)։
- 2006-2015 թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։ 2015 թ. մարտի 5-ին ներկայացրել է դիմում կուսակցությունից դուրս գալու մասին։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն (1967-1974)։
- ԽՍՀՄ սպորտի վարպետ (1969)։
- ՀՀ վաստակավոր մարզիչ (1992)։
- ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2002)։
- Մովսես Խորենացու մեդալ (2001)։
- Երախտագիտության մեդալ (2015)[3]