Վահե Տատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Տատուրյան
Ծնվել է1935
ԾննդավայրԱլեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ, Սիրիայի առաջին հանրապետություն
Քաղաքացիություն Սիրիա
Մասնագիտություննկարիչ

Վահե Ղազարոսի Տատուրյան (1935, Ալեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ, Սիրիայի առաջին հանրապետություն, Թուրքիա), հայ նկարիչ, ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բեյրութի գեղարվեստի ուսումնարանում։ 1959 թվականին ավարտել է Փարիզի մանկավարժական արվեստի ուսումնարանը։ 1954 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Կատարել է խանութների, հասարակական շենքերի և բնակելի տների ներքին ձևավորումներ։ Բնանկարների, դիմանկարների և նատյուրմորտների հեղինակ է։ Ապրում է Բեյրութում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան