Վահե Չոփուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Չոփուրյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վահե Տիգրանի Չոփուրյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 1, 1997(1997-12-01)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Հայաստան Երևան, ՀՀ, Հայաստան
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Արարատ Երևան ՖԱ
Պատանեկան կարիերա
2013 - 2015 Հայաստան Ալաշկերտ ՖԱ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015 - այժմ Հայաստան Արարատ Երևան ՖԱ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վահե Տիգրանի Չոփուրյան (դեկտեմբերի 1, 1997(1997-12-01)[1], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, պաշտպան, հանդես է գալիս Արարատ Երևան ՖԱ ակումբում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Չոփուրյանը ծնվել է 1997 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում։ 2004-2012 թվականներին սովորել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոցում, 2012-2013 թվականներին ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում, իսկ 2013-2015 թվականներին Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում։ 2015 թվականից սովորում է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետում որպես մարզական լրագրող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականից հանդես է եկել Ալաշկերտ ՖԱ ակումբի երկրորդ խմբում, 2015 թվականի օգոստոսի 1-ից Արարատ Երևան ՖԱ ակումբի երկրորդ խմբում, իսկ 2017 թվականից խաղում է Արարատ Երևան ՖԱ-ի հիմնական խմբում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]