Վահե Բունիաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Բունիաթյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1947(1947-10-01) (76 տարեկան)
Համամլու, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՀԱՊՀ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1998)
Պարգևներ

Վահե Վազգենի Բունիաթյան (հոկտեմբերի 1, 1947(1947-10-01), Համամլու, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կիսահաղորդչային սարքերի ֆիզիկայի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (2002): Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2009):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Բունիաթյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 1-ին, Սպիտակ քաղաքում։ 1965 թվականին ավարտել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1965-1970 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։ 1970-1973 թվականներին սովորել է Երևանի Միկրոէլեկտրոնիկայի և տեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1973 թվականին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում՝ որպես ասիստենտ, ապա՝ ավագ դասախոս։ 1981-2000 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա» ֆակուլտետի դոցենտ, 2000-2003 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա» ֆակուլտետի պրոֆեսոր, 2003-2015 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիոնի վարիչ։ 2011 թվականից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Միկրո և նանոէլեկտրոնիկա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավարն է, 2015 թվականից՝ ՀԱՊՀ «Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիոնի պրոֆեսոր[1]։

Բազմաթիվ գիտական հոդվածների, արտոնագրի և պատենտի, մենագրության, ուսումնական ձեռնարկի, ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է[2][3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկա», ՀՀ ԳԱԱ և ՀՊՃՀ Տեղեկագրի և ՀԱՊՀ «Բանբեր»-ի խմբկոլեգիաների «Կիսահաղորդչային միկրո և նանոէլեկտրոնիկա» միջազգային 6 գիտաժողովների կազմ և խմբագրական կոլեգիաների անդամ։
  • ՀՀ Տեխնոլոգիական ակադեմիայի անդամ (2008)։
  • Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ (2009)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պարգև (1997, 1999, 2006)։
  • ՀՀ ԳԱԱ նախագահության պարգև (2006)։
  • Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ոսկե մեդալ» 2007)։
  • ՀՀ ԿԳՆ «Ոսկե մեդալ» (2008)։
  • ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2013)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլեկտրոնային հաշվիչ սարքերի կոնստրուկտման և տեխնոլոգիայի ֆիզիկական հիմունքներ։ (Ուսումնական ձեռնարկ)։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Էլեկտրոնային հաշվիչ սարքերի կոնստրուկտման ամբիոն, Երևան, Ա. հ, 1978։
  • Մեթոդական ցուցումներ էլեկտրոնային հաշվիչ սարքավորումների և ռադիոէլեկտրոնային սարքավորումների նախագծման և տեխնոլոգիայի ֆիզիկական հիմունքներ։ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1983 (համահեղինակ)։
  • Инжекционно-пролетные диоды. В. М. Арутюнян, В. В. Буниатян. Ереванский государственный университет, Ереван, ЕГУ, 1986.
  • Կիսահաղորդչային սարքեր։ Երևան, Երևանի համալսարանի հրատարակություն, 1996 (համահեղինակ)։
  • Исследование сверхвысокочастотных характеристик инжекционно-пролетных диодов с уровнями прилипания и квантовыми ямами: Дис. ... д-р техн. наук: Е.27.01 / ГИУА. Государственный инженерный университет Армении. Ереван, 1998.
  • Կիսահաղորդչային միկրոէլեկտրոնիկա։ Երրորդ ազգային գիտաժողովի նյութեր, Սևան, 10-12 սեպտեմբերի, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 2001:
  • Հետերոանցումներ։ (Ֆիզիկա, տեխնոլոգիա)։ Ուսումնական ձեռնարկ։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Կիբեռնետիկայի դեպարտամենտ, Երևան, ՀՊՃՀ հրատ., 2005:
  • Տեխնոլոգիական գործընթացների մոդելավորում։ Ուսումնական ձեռնարկ։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Կիբեռնետիկայի դեպարտամենտ, Երևան, ՀՊՃՀ հրատ., 2005 (համահեղինակ)։
  • Պինդմարմնային էլեկտրոնային և օպտոէլեկտրոնային նյութերի ու կառուցվածքների հետազոտման եղանակները։ Ուսումնական ձեռնարկ։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Երևան, ՀՊՃՀ հրատ., 2005 (համահեղինակ)։
  • Պինդմարմնային էլեկտրոնային և օպտոէլեկտրոնային նյութերի ու կառուցվածքների հետազոտման եղանակները։ Ուսումնական ձեռնարկ։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևան, Ա. հ., 2007 (համահեղինակ)։
  • Նանոէլեկտրոնային սարքեր։ Ներբուհական դասագիրք։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Երևան, Ճարտարագետ, 2008 (համահեղինակ)։
  • Ինտեգրալ օպտոէլեկտրոնիկա։ Լաբորատոր աշխատանքների կատարման մեթոդական ցուցումներ։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, (Պոլիտեխնիկ), ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Երևան, Ճարտարագետ, 2008 (համահեղինակ)։
  • Գերբարձր հաճախականային կիսահաղորդչային էլեկտրոնիկայի հիմունքներ։ Ուսումնական ձեռնարկ։ Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատ., 2008:
  • Ավարտական աշխատանքների կատարման և ձևավորման մեթոդական ցուցումներ։ ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Երևան, Ճարտարագետ, 2008 (համահեղինակ)։
  • Նանոէլեկտրոնիկայի ճարտարագիտական հիմունքներ։ Ուսումնական ձեռնարկ։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Երևան, Ճարտարագետ, 2010 (համահեղինակ)։
  • Կենսաբժշկական տեխնիկայի տարրային բազա։ Ուսումնական ձեռնարկ։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Կիբեռնետիկայի ֆակուլտետ, Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքերի ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2011 (համահեղինակ)։
  • Կենսաբժշկական տվյալների հետազոտման և մշակման մեթոդներ։ Մեթոդական ցուցումներ։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Կիբեռնետիկայի ֆակուլտետ, Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքերի ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2014 (համահեղինակ)։
  • Հաղորդակցության հմտություններ։ Ուսումնական ձեռնարկ։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Կիբեռնետիկայի ֆակուլտետ, Միկրոէլեկտրոնիկայի և կեսաբժշկական սարքերի ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2015 (համահեղինակ)։
  • Նանոկառուցվածքների ֆիզիկայի հիմունքներ։ Ուսումնական ձեռնարկ։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Կիբեռնետիկայի ֆակուլտետ, Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2015։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վահե Վազգենի Բունիաթյան». Պոլիտեխնիկ. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «Vahe Vazgen Buniatyan».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահե Բունիաթյան» հոդվածին։