Վահան Տիրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Տիրունի
Ծնվել է1923
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ

Վահան Սիմոնի Տիրունի (1923, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ՝ կիրառական արվեստի գծով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը և մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1953 թվականին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան, աշխատել է Երևանի հախճապակու գործարանում, Հայաստանի գեղարվեստի ֆոնդի խեցեգործական արվեստանոցում։ Ցուցահանդեսների մասնակցել է 1954 թվականից։ Նրա էսքիզներով արտադրվել են կոմպոտի, գինու, կոնյակի, լիկյորի սպասքներ, արձանիկներ և այլն։ Զբաղվել է նաև մանկավարժությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան