Վահան Տեր-Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Տեր-Ղազարյան
Ծնվել էհուլիսի 20, 1950(1950-07-20)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 28, 2021(2021-09-28)[1] (71 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր, դրամատուրգ և սցենարիստ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունՀԳՄ
Վահան Տեր-Ղազարյան Վիքիքաղվածքում

Վահան Տեր-Ղազարյան (հուլիսի 20, 1950(1950-07-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 28, 2021(2021-09-28)[1], Երևան, Հայաստան), հայ արձակագիր, դրամատուրգ, կինոսցենարիստ։ Հայաստանի գրողների միության անդամ (1989)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Տեր-Ղազարյանը ծնվել է 1950 թվականի հուլիսի 20-ին, Երևանում։ Ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների գլխավոր վարչությունում, կազմակերպել հնագիտական-հետախուզական անձնագրավորող արշավախմբեր Հայաստանի, Արցախի, Ջավախքի տարածքներում։ 1988 թվականին՝ Ղարաբաղյան շարժման սկզբում, հիդրոերկրաբանական և անտառագիտական արշավախմբի կազմում որպես հնագետ մեկնել է Արցախ։

1976-1977 թվականներին աշխատել է «Պիոներ» ամսագրում, 1977-1981 թվականներին՝ «Սովետական գրող» հրատարակչությունում, 1982-1984 թվականներին՝ Պատմաճարտարապետական հուշարձանների գլխավոր վարչությունում, 1984-1989 թվականներին՝ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայում։ 1990 թվականից զբաղվում է կինոգործունեությամբ։ 1989-2000 թվականներին աշխատել է Հայաստանի գրողների միությունում։ Զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ աշխարհագրական ընկերության անձնագիտական արշավախմբի պետի պաշտոնը[3]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է արցախյան ազատամարտի փաստավավերագրական ֆիլմերի սցենարների։ Առաջին անգամ տպագրվել է 1968 թվականին։ Տեր-Ղազարյանի պատմվածքները, վիպակները, հոդվածները, թարգմանությունները տպագրվել են հանրապետության պարբերական և գրական մամուլում («Գարուն», «Նորք», «Նոր-Դար», «Լիտերատուրնայա Արմենիա»)։ Հեղինակ է պիեսների, թարգմանել է նաև պիեսներ, որոնք բեմադրվել են Երևանի և Հայաստանի տարբեր շրջանների թատրոններում։ Տեր-Ղազարյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, լեհերեն, լիտվերեն։ Նրա սցենարներով և տեքստերով ներկայումս նկարահանվում է ֆիլմաշար՝ «Հայրենիքս Հայաստան», «Հայկ» կինոստուդիա[4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թացուչորի և նրա որդիների զարմանահրաշ արկածները մեր օրերում (հեքիաթ), Երևան, 2004[5]։
  • Լուսնի հեքիաթները, Երևան,1999։
  • Արքայադրամ (վեպ), Երևան,1995[6]։
  • Փնտրողների արշավանքը (վիպակ), Երևան,1980։
  • Երգ սիրո (սովետական ժողովուրդների սիրո պոեզիայի անթոլոգիա, 2-րդ հատոր), Մոսկվա, 1972։

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիմակայում – 2009
  • Կապուտաչյա առասպել – 2008
  • Հայոց պատմություն 1-9 ֆիլմեր – 2004
  • «Հայրենիքս Հայաստան» ֆիլմաշար – 2004
  • Օրենք և իրավունք – 2000
  • Վկայություն – 1997
  • Բարև ձեզ – 1994
  • Ցեղի կանչը – 1994
  • 20 օր Արցախում – 1993
  • Վանի ճանապարհը Բերդաձորով – 1992
  • Թիրախ – 1991
  • Հայաստան – 1990

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Համազգային հայ կրթական և մշակութային միության» մրցանակ` «Արքայադրամ» վեպի համար, 1995

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է գրող, ազատամարտիկ, սցենարիստ, անձավախույզ, լեռնագնաց Վահան Տեր-Ղազարյանը
  2. Վահան Տեր-Ղազարյանի մասին ՀԳՄ կայքում
  3. «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների Միություն. միության անդամներ». UCA.AM. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  4. ««Հայոց պատմություն» ֆիլմաշար». haykdfs.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  5. Տեր-Ղազարյան, Վահան (2004). Թացուչորի և նրա որդիների զարմանահրաշ արկածները մեր օրերում։ Միջին տարիքի երեխաների համար. Ամրոց գրուպ. ISBN 978-99941-31-17-4.
  6. Ղազարյան, Վահան Տեր (1997). Արքայադրամ. Առերեսում-Անի.