Վահան Վարդանյան (բժիշկ)
Այս հոդվածը արևմտահայ բժշկի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վահան Վարդանյան (այլ կիրառումներ)։
Ծնվել է | անհայտ |
---|---|
Ծննդավայր | ![]() |
Մահացել է | 1915 |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | դեղագործ |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Սեբաստիա |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Վահան Դավիթի Վարդանյան, արևմտահայ բժիշկ, Հայոց Ցեղասպանության զոհ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահան Վարդանյանը ըստ տարբեր տվյալների ծնվել է 1877, 1880 կամ 1882 թվականին, Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառի Տիվրիկի գավառակի Զմառա ավանում, բժիշկ Բաղդասար Վարդանյանի եղբայրն է։
1907 թվականին ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի դեղագործական բաժինը։ Սեբաստիայում սեփական դեղատուն է ունեցել և դեղագործ աշխատել։ Եղել է ամուսնացած և ընտանիքատեր։ Եղել է Սեբաստիայի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի կարկառուն դեմքերից։
1915 թ. մարտին կամ ապրիլին ձերբակալվել են դեղագործ Վահանը, Մշեցի Մարտիրոսը, Հովհաննես Փոլադյանը և ուրիշներ։ Մի քանի օր անց, Սեբաստիայից դուրս, գաղթի ճանապարհին, Մաշարլար Երի վայրում, Սեբաստիայի արյունարբու նահանգապետ Մուամմերի հրահանգով թուրք ոստիկան-զինվորների ձեռքով ընտանիքի անդամների և ընկերների հետ սրախողխող է արվել՝ մոտ 35 տարեկանում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919
- Համբարձումեան Վահան, Գիւղաշխարհ, Փարիզ, 1927
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985
- Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990
- Համբարձումյան Վահան, Գյուղաշխարհ, Երևան, 2000
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001
- Խաչատրյան Լ., Բաբլումյան Ա., Ցուցակ հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։