Վահան Սուբաշիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Սուբաշիև
Ծնվել էնոյեմբերի 18, 1916(1916-11-18)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 5, 2014(2014-06-05)[1] (97 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1968)
Մասնագիտությունֆիզիկոս
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ և ԽՍՀՄ պետական մրցանակ
ԵրեխաներԱրսեն Սուբաշիև

Վահան Գասպարի Սուբաշիև (նոյեմբերի 18, 1916(1916-11-18), Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հունիսի 5, 2014(2014-06-05)[1]), հայազգի խորհրդային ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970):

Արսեն Սուբաշիևի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Սուբաշիևը ծնվել է 1916 թվականի նոյեմբերի 18-ին, Դոնի Ռոստովում, Գասպար Ադվեևիչի և Եվգենիա Իվանովնա Շահինովայի հայկական ընտանիքում։ 1943 թվականին ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկա-մեխանիկական ֆակուլտետը[2]։ Նախադիպլոմային պրակտիկան անցել է ֆիզտեխնիկական ինստիտուտում՝ Աբրամ Ֆեդովովիչի Իոֆեի լաբորատորիայում, դիպլոմայի աշխատանքի թեմա՝ «Запирающий слой селеновых выпрямителей»:

1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Առաջին մարտերից մեկի ժամանակ, Յարցևո քաղաքի մոտ՝ Սմոլենսկից ոչ հեռու, լուրջ վիրավորվել է, կորցրել է աչքը և անցել թիկունք, աշխատել է Կեմերվո շրջանի Պրոկոպևսկ քաղաքի էլեկտրական ենթակայանում։ 1945 թվականին վերադարձել է Լենինգրադ և աշխատանքիի անցել Աբրամ Իոֆեի անվան ֆիզտեխնիկական ինստիտուտի կիսահաղորդիչների լաբորատորիայում՝ որպես ավագ լաբորանտ, 1964-1987 թվականներին եղել է փորձարարական լաբորատորիայի վարիչ։ 1968 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Физика фотоэлектрических преобразователей солнечной энергии» թեմայով[3]։

Աշխատանքները վերաբերում են կիսահաղորդչային կառուցվածքների ու սարքերի ստեղծման հարցերին։ Մասնակցել է ԽՍՀՄ-ում առաջին գերմանիումային p-n անցումային տրանզիստորների ստեղծմանը, սիլիցիումի միաբյուրեղների ստացմանը։ Պինդ մարմնի ֆիզիկային վերաբերող 150 աշխատությունների հեղինակ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Information about the death of Vagan Subashiev at geni.com
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 506։
  3. «Ваган Каспарович Субашиев. Воспоминания о недалёком прошлом». zhurnal.lib.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.