Արսեն Սուբաշիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արսեն Սուբաշիև
Ծնվել էհոկտեմբերի 24, 1943(1943-10-24) (75 տարեկան)
ԾննդավայրՊրոկոպևսկ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1984)
Մասնագիտությունֆիզիկոս տեսաբան
Ծնողներհայր՝ Վահան Սուբաշիև

Արսեն Վահանի Սուբաշիև (հոկտեմբերի 24, 1943(1943-10-24), Պրոկոպևսկ, Ռուսաստան), խորհրդահայ ֆիզիկոս-տեսաբան: Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1986):

Վահան Սուբաշիևի որդին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Սուբաշիևը ծնվել է 1943 թվականի հոկտեմբերի 24-ին, Պրոկոպևսկ (ՌԴ Կեմերովայի մարզ) քաղաքում: 1965 թվականին ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1965): 1966-1977 թվականներին աշխատել է Լենինգրադի ֆիզտեխնիկական, 1977 թվականից՝ պոլիտեխնիկական (1986 թվականից՝ պրոֆեսոր) ինստիտուտներում[1]:

Աշխատանքները վերաբերում են տեղային և քվազիտեղային տատանումներով բյուրեղների օպտիկական հատկությունների ուսումնասիրմանը: Հետազոտել է մետաղներում և ուժեղ լեգիրված կիսահաղորդիչներում լույսի կոմբինացված ցրման, կիսահաղորդիչներում՝ էլեկտրոնախոռոչային կաթիլների երևույթները: Զբաղվում է քվանտային հորերի և բյուրեղային գերցանցերի գոտիական կառուցվածքի տեսական հետազոտությամբ: Հեղինակ է ուսումնամեթոդական ձեռնարկների[1]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կիսահաղորդիչների ֆիզիկա և տեխնիկա» հանդեսի գիտական խորհրդի անդամ և պատասխանատու քարտուղար (1995):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Самоорганизация в полупроводниках: Неравновесные фазовые переходы в полупроводниках, обусловленные генерационно-рекомбинационными процессами / Э. Шелль ; Пер. с англ. под ред. Б. М. Ашкинадзе, А. В. Субашиева. Москва, Мир , 1991.[2]
  • Пространственная симметрия и оптические свойства твердых тел / Дж. Бирман ; Пер. с англ. И. П. Ипатовой и А. В. Субашиева, Под ред. К. К. Ребане. Москва, Мир , 1978.[3]
  • Туннельные явления в твердых телах: Пер. с англ. / Под ред. Э. Бурштейна и С. Лундквиста ; Пер. с англ. И. П. Ипатовой и др.: Под ред. В. И. Переля. Москва: Мир, 1973, 421 с.[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 506:
  2. Шелль Экехард, Ашкинадзе Б. М., Սուբաշիև Արսեն Վահանի (1991)։ Самоорганизация в полупроводниках: Неравновесные фазовые переходы в полупроводниках, обусловленные генерационно-рекомбинационными процессами։ Москва: Мир։ ISBN 9785030018942 
  3. Бирман Дж (1978)։ Ребане К. К., ed.։ Пространственная симметрия и оптические свойства твердых тел։ Москва: Мир 
  4. Սուբաշիև Արսեն Վահանի, Бурштейн Э., Лундквист С. և այլք:, eds. (1973)։ Туннельные явления в твердых телах: Пер. с англ։ Москва: Мир