Վահան Պապայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Պապայան
Ծնվել է1860
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել է1927
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր և թարգմանիչ

Վահան Պապայան (1860, Կոստանդնուպոլիս - 1927, Կոստանդնուպոլիս), հայ դերասան, ռեժիսոր, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Այստեղ նաև առաջին անգամ բեմ է բարձրացել։ 1880 թվականից խաղացել է Հակոբ Վարդովյանի թատերախմբի բեմադրած հայերեն և թուրքերեն ներկայացումներում[1]։ Շատ է շրջագայել, ելույթներ է ունեցել մի շարք հայաշատ քաղաքներում։

1908 թվականի Սահմանադրության ընդունումից հետո վերադարձել է Պոլիս։

Մահացել է 1927 թվականին, Կոստանդնուպոլսում։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական գործունեությունն սկսել է Հ. Վարդովյանի խմբում։

1886 թվականից անդամակցել է Սկյուտարի Երիտասարդաց միության թատերախմբին։

Սիրանույշի ղեկավարությամբ 1891 թվականին մեկնել է Բուլղարիա` մասնակցելու հյուրախաղերի, և մնացել է այնտեղ։ Իր նախաձեռնությամբ Վառնայում ստեղծել է «Վեսելո» (Զվարթ), իսկ ավելի ուշ` «Նադեժդա» (Հույս) թատերախմբերը, որոնց հետ հայերեն ու թուրքերեն ներկայացումներ է բեմադրել Բուլղարիայի քաղաքներում[2]։

Վահան Պապայանը բեմադրել է «Կոմս Մոնտե Քրիստո», «Օթելո» ներկայացումները, խաղացել է Օթելլյոի դերը և մի շարք այլ դերեր։

1904-1907 թվականներին Վահան Պապայանը Ա. Պենկլյանի հետ միասին խումբ են կազմել, բեմադրելով տարբեր պիեսներ և ելույթ ունենալով Վառնայում, Կահիրեում։ 1908 թվականից Վահան Պապայանը բեմական կյանքը շարունակել է Կ. Պոլսում։

1920 թվականից եղել է «Կիլիկյան» դրամատիկական, իսկ 1922 թվականից` «Արևելյան» թատերական խմբերում։

Ներկայացումներ, դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կոմս Մոնտե Քրիստո» (բեմադրիչ)
  • «Օթելլո» (բեմադրիչ, նաև` խաղացել է Օթելլոյի դերը)
  • «Վահան Մամիկոնյան»
  • «Վարժապետին աղջիկը»` վարժապետ
  • «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»` Հոր-հոր աղա
  • այլ դերեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, Երևան, 2010, էջ 102
  2. Նույն տեղում, էջ 102