Վահան Հապեշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Հապեշյան
Ծնվել է1876
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել է1953
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունթատերական գործիչ

Վահան Հապեշյան (1876, Կոստանդնուպոլիս - 1953), հայ թատերական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Հապեշյանը ծնվել է 1876 թվականին, Պոլսում։ Կրթություն է ստացել է Էսայան վարժարանում։ Գրականությամբ սկսել է զբաղվել օսմանյան երկրորդ սահմանադրության ընդունման տարիներին (1908-1914)։

Թղթակցել է թերթերի։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո ապրել է Եգիպտոսում։

1926 թվականին Հայ գեղարվեստասիրաց միության առաջարկով հիմնել է թատերախումբ, ունեցել է ներկայացումներ։ Մոլիերի «Ժորժ Դանտենը» տեղայնացնելով պատրաստել է «Մերկերիոս Ապտալյան» կատագերգությունը, որը հետագայում բեմադրվել է։

Պիեսի է վերածել Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպը։ Ֆրանսերենից թարգմանել է Գարեգին Մելոյանի «Արմանույշ» ստեղծագործությունը։

Թղթակցել է սփյուռքահայ մի շարք թերթերի։

Վահան Հապեշյանն իր ստեղծած օտարալեզու թատերական գրականությա հավաքածուն նվիրել է Հայաստանին, որն այժմ պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

Մահացել է 1953 թվականին[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դաստիարակություն և ժառանգականություն» (Բեյրութ, 1947)
  • «Կյանքը կենսաբանական հայացքով» Վան (Նիկոզիա, 1947)
  • «Ճանապարհը» (Բեյրութ, 1948)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստեփանյան Գառնիկ։ Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով։ հատոր Բ, Ժ-Մ։ Երևան։ Սովետական գրող։ 1981, էջ 134

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]