Վահան Թադևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Թևոսի Թադևոսյան
Ծնվել էԱպրիլ 14, 1909
Ծննդավայրգ. Գայ, Արմավիրի մարզ, Հայաստան
Մահացել էԱպրիլ 14, 1991 (82 տարեկանում)
Մահվան վայրք. Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԴավանանքԱթեիզմ
Մասնագիտությունբժիշկ
ԱմուսինՔնարիկ Սուջյան
ԶավակներԷմիլիա Թադևոսյան, Ալեքսանդր Թադևոսյան, Աշոտ Թադևոսյան, Արտաշես Թադևոսյան

Վահան Թևոսի Թադևոսյան (Ապրիլ 14, 1909, գ. Գայ, Արմավիրի մարզ, Հայաստան - Ապրիլ 14, 1991, ք. Երևան, Հայաստան), հայ բժիշկ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է տեղի ծխական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Կոնդի, ապա խաչատուր Աբովյանի անվան 2-րդ աստիճանի դպրոցներում։ 1929 թվականին ավարտել է դպրոցը և մեկ տարի ուսուցիչ աշխատել Արմաշ գյուղի դպրոցում։ Կոմերիտմիության կենտկոմի գործուղումով մեկնել է Հյուսիսային Կովկաս, կոլերիտ դպրոցի վարիչ աշխատել հայկական շրջանում։ 1939 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, աշխատանքի ուղարկվել Աշխաբադ՝ որպես բուժտեղամասի պետ։ 1941 թվականի մարտին նշանակվել է Անդրերկաթուղու Նախիջևան-Արազդայան (Երասխ) հատվածի բուժտեղամասի պետ։

1941 թվականի օգոստոսին, երբ խորհրդային զորքերը Նախիջևան-Ջուլֆա գծով մտնում են Պարսկաստան, շատ մեծ թվով հիվանդ զինվորներ են բերում Նախիջևանի երկաթգծի հիվանդանոցը, ուր աշխատում էր Վահան Թադևոսյանը։ Նա ձեռնամուխ է լինում այդ հիվանդների բուժման գործին։ Այնուհետև տեղափոխվում է Երևան, թերապևտ աշխատում 1-ին հիվանդանոցում։ 1943 թվականին մեկնել է Մոսկվա, որոշ ժամանակ ծառայել պահեստի զորամասում, բայց շուտով հիվանդության պատճառով զորացրվում է։

Գակով Երևան՝ աշխատել է բժշկական ուսումնարանում, հետո Էջմիածնի, Կիրովականի քաղաքային հիվանդանոցներում։ 25 տարի աշխատել է որպես հանրապետության արհմիության հավատարմատար բժիշկ։

Պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 85-86։