Ծնվել է Շամախի քաղաքում։ 1915 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտի քիմիական ֆակուլտետը։ 1921 թվականից աշխատել է Երևանում որպես բանվորա-գյուղացիական տեսչության հրահանգիչ։ 1928-1930 թվականներին դասախոսել է Երևանի բժշկական ինստիտուտում։ 1942-1943 թվականներին եղել է Հարավային ռազմաճակատի «Սուվորովական» հայերեն թերթի պատասխանատու քարտուղարը, ապա՝ խմբագիրը։ 1930-1942 թվականներին և 1944-1964 թվականներին ուսուցչություն է արել Թբիլիսիի տարբեր դպրոցներում։ Մանկավարժական երկարամյա գործունեության համար պարգևատրվել է Լենինի շքանշանով։ 1964 թվականից բնակվել է Երևանում, որտեղ էլ մահացել է[1]։