Վահագն Մարգարյան
Վահագն Մարգարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1995 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Էջմիածնի շրջան |
Մահացել է | նոյեմբերի 20, 2018[1] (23 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | բալետի պարող |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Վահագն Մարգարյան (սեպտեմբերի 5, 1995, Վաղարշապատ, Էջմիածնի շրջան - նոյեմբերի 20, 2018[1], Երևան, Հայաստան), հայ բալետի արտիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահագն Մարգարյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Էջմիածնում[2]։ 8 տարի սովորել է Հայաստանի Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոցոմ, որից հետո ուսումը շարունակել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում՝ հայկական ժողովորդական պար, ապա՝ դասական պար բաժիններում։ Վերջին կուրսում երկայացրել է Հայաստանը Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած «Պատանի պարողների Եվրատեսիլ» միջազգային պարի մրցույթում։
2013 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը և որպես բալետի արտիստ ընդունվել աշխատանքի Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։
Վահագն Մարգարյանը 2015 թվականին Չեչնիայում մասնակցել է Մախմուդ Էսեմբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և ստացել 2-րդ տեղի մրցանակը։
Մահացել է 2018 թվականի նոյեմբերի 20-ին Երևանում՝ ավտովթարից[3]։
Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ա.Խաչատրյանի «Գայանե»-(Կարեն), «Սպարտակ»-(Հովիվներ)։
- Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն»-(Սպա)։
- Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ»-(Պադեդե)։
- Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ»-(Պադեդե)։
- Կ.Խաչատրյանի «Չիպոլինո»-(Չիպոլինո)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Վթարից 14 օր անց հիվանդանոցում մահացել է բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանը
- ↑ «AV Production - Վահագն Մարգարյան»։ avproduction.am։ Վերցված է 2021-08-30
- ↑ «Մահացել է վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստը»։ Bavnews․am։ 2018-11-20։ Վերցված է 2021-08-30