Վախթանգ Թագավորազն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վախթանգ Թագավորազն
Prince Vakhtang.jpg
 
Վախճանի օր 1214
Հայր Հասան Կրոնավորյալ

Վախթանգ Թագավորազն (- 1214), 1182-1214 թվականներին Հաթերքի և ամբողջ Խաչենի իշխանապետության հայ իշխան[1]։

Դադիվանքի վանական համալիրը կառուցվել է Վախթանգի կնոջ` Արզուխաթունի կողմից 1214 թվականին (աջից երկրորդ գմբեթ):

Հասան իշխանի և Մամկանի (Կյուրիկյան) որդին: Ամուսնացած է եղել Արզուխաթունի (Արծրունի) հետ: Հորից ժառանգել է ամբողջ Խաչենի տարածքի նկատմամբ սյուզերային իրավունքները[2]: Վախթանգ Թագավորազնի պալատում 1184 թվականին Մխիթար Գոշն ավարտել է իր հայտնի «Դատաստանագիրքը»[2]: Երկու որդիներից կրտսեր Գրիգորը մահացել է մանուկ հասակում, ավագ որդին՝ Հասանը, զոհվել է սելջուկ թուրքերի դեմ մղված մարտերում[3]:

Վախթանգի մահից հետո Հայաստանի Զաքարյան իշխանները Հաթերքի ունեցվածքը կիսել են վերին և ստորին Խաչենի միջև, որտեղ իշխում էին Հասան I-ը (Դոպի ամուսինը) և Վախթանգ II Տանգիկը (Հորիշախի) ամուսինը՝ Իվանե և Զաքարե Զաքարյանների փեսաները:

1214 թվականին Արզուխաթուն Արծրունին ամուսնու և որդիների գերեզմանի տեղում կառուցել է Դադիվանքի նոր տաճարը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Б. Улубабян. История Арцаха от начала до наших дней. —Ер., 1994. — С. 71.
  2. 2,0 2,1 Б. Улубабян. История Арцаха от начала до наших дней. —Ер., 1994. — С. 72.
  3. Б. Улубабян. История Арцаха от начала до наших дней. —Ер., 1994. — С. 73.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]