Վալոնիայի թագավորական օպերա
Վալոնիայի թագավորական օպերա | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն |
Երկիր | Բելգիա |
Գտնվելու վայրը | Լիեժ |
Opéra Royal de Wallonie Վիքիպահեստում |
«Վալոնիայի թագավորական օպերա» (ֆր.՝ Opéra royal de Wallonie), օպերային թատրոն Լիեժում, Բելգիայի ամենամեծ օպերային թատրոններից մեկն է` Ֆլամանդական օպերայի և Լա Մոնեի հետ միասին։ Օպերային թատերախումբը գոյություն ունի 1967 թվականից և զբաղեցնում է Լիեժի կենտրոնում, Օպերայի հրապարակում գտնվող Արքայական թատրոնի շենքը։ Հանդիսասրահն ունի 1041 տեղ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքայական թատրոնի շենքը կառուցվել է ճարտարապետ Օգյուստ Դյուկերի նախագծով։ Առաջին քարը դրվել է 1818 թվականի հուլիսի 1-ին, դերասանուհի մադմուազել Մարսի կողմից։ Որպես շինանյութ օգտագործվել են 1789 թվականի Լիեժի հեղափոխության ժամանակ ավերված միջնադարյան Սուրբ Լամբերտի տաճարի պահպանված մասերը։ Թատրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1820 թվականի նոյեմբերի 4-ին։ 1842 թվականին շենքի առջև կանգնեցվել է կոմպոզիտոր Գրետրի Անդրեի արձանը` պատրաստված քանդակագործ Գիյոմ Գեֆի կողմից, որի հիմքում թաղվել է Լիեժում ծնված կոմպոզիտորի սիրտը։ 1854 թվականին թատրոնի շենքը դարձել է քաղաքի սեփականությունը։ 1861 թվականին այն նշանակի վերակառուցման է ենթարկվել. ճարտարապետ Ժյուլիեն Էտիեն Ռեմոնի նախագիծը ծրագրում էր երկարացնել ու լայնացնել շինությունը։ Միևնույն ժամանակ, հանդիսասրահի նստատեղերի թիվը 1066-ից դարձել է 1554, պատշգամբներում հայտնվել են նստարաններ, որպեսզի հանդիսատեսը ներկայացման ժամանակ կարողանար նստել, իսկ դահլիճի նոր կլասիցիզմի ոճով ձևավորումը փոխարինվել է նորով։ 1887 թվականին շենքում անց է կացվել էլեկտրականություն։
Թատրոնը մեծապես տուժել է Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ քաղաքը գրավվել է գերմանական ուժերի կողմից։ Տարածքն օգտագործվել է ռազմական կարիքների համար, այստեղ եղել է զինվորների հանրակացարան։ Ներկայացումները վերսկսվել են 1919 թվականի հոկտեմբերից։ 1930 թվականին քաղաքում Համաշխարհային ցոցւահանդեսի անցկացման հետ շենքի ճակատային մասում հայտնվում են քանդակագործ Օսկար Բերխմանի քանդակներից։ 1967 թվականից սկսած շենքում գործում է Վալոնիայի թագավորական օպերայի թատերախումբը։
Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեք տարվա ընթացքում (2009 թվական, մարտ-2012 թվական, սեպտեմբեր) թատրոնը վերանորոգման փուլում է եղել։ Վերանորոգման ընթացքում ընդլայնվել է հանդիսասրահը, վերանորոգվել է ճակատային մասն ու ներքին տարածքը, փոխվել է հնչյունային տեխնիկան[1]։ Սկսած 2009 թվականից հիմնական բեմական մասը դարձել է «Օպերայի տունը», վրանային ճամբար բաց երկնքի տակ, որում կար ներկայացման համար անհրաժեշտ ամեն ինչ. բեմ, հանդիսասրահ 1136 հոգու համար, գրասենյակային և տեխնիկական տարածքներ[2]։ Թատրոնի վերանորոգված շենքի բացումը կայացել է 2012 թվականի սեպտեմբերի 12-ին, այդ օրը կայացել է Սեզար Ֆրանկի «Սդրադելա» (1841) օպերայի առաջնախաղը։
Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղացանկում ներկայացված են իտալացի (Վերդի, Ռոսինի, Դոնիցետի), գերմանացի (Վագներ) և ֆրանսիացի (Ֆրանկ) կոմպոզիտորների օպերաները։ Թատրոնի տնօրեն Ստեֆանո Մացոնի դի Պրալաֆերը փորձել է միջազգային կապեր զարգացնել այլ օպերային թատրոնների հետ, սկսած 2007 թվականից Լիեժում հանդես են եկել Էլինա Գարանչան, Խոսե Կուրան, Խուան Դիեգո Ֆլորեսը և Ռուջերո Ռայմոնդին։ Օպերաներից ու համերգներից բացի թատրոնում անց են կացվում խորհրդաժողովներ ու կինոդիտումներ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Frédéric Marchesani Le Théâtre de Liège. Du Théâtre royal à l'Opéra royal de Wallonie. — Namur: IPW, 2012. — 304 с. — ISBN 978-2-87522-086-8
- Jules Martiny Histoire du Théâtre de Liège, depuis son origine jusqu'à nos jours. — Liège: Vaillant-Carmanne, 1887. — 596 с.
- Philippe Vendrix La genèse d'un opéra. Le Théâtre de Liège en 1820. — Liège: Société liégeoise de Musicologie, 1995. — 151 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Королевская Опера Валлонии»» (eng). Riva. Audivisual solutions. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Vincianne D'Anna. «« Реконструкция Льежской Оперы»» (ֆրանսերեն). Culture l'Université de Liège. Վերցված է 2009-09-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թատրոնի պաշտոնական կայք Արխիվացված 2018-04-27 Wayback Machine(ֆր.)(անգլ.)
- «Աթիլա» օպերան Լիեժում, ռեժ.` Ռ. Ռայմոնդի