Վալե դե լա Լունա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալե դե լա Լունայի բնապատկեր

Վալե դե լա Լունա (իսպ.՝ Valle de la Luna, բառացի` Լուսնի հովիտ), անապատային տեղանք ու զբոսաշրջային հայտնի ուղղություն Չիլիի հյուսիսում[1]։ Գտնվում է Սան Պեդրո դե Ատակամա քաղաքից 15 կմ արևմուտք` Անտոֆագաստայից շրջանում։ 1982 թվականից տեղանքը մտնում է Լոս Ֆլամենկոս ազգային արգելանոցի կազմի մեջ։

Աշխարհագրություն և երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալե դե լա Լունայի բնապատկեր

Վալե դե լա Լունան գտնվում է Սալար դե Ատակամա աղուտից հյուսիս ընկած գոգավորության մեջ։ Շրջապատված է Կոորդիլեր դե լա Սալ լեռնաշղթայի` մինչև 500 մ բարձրություն ունեցող բլուրներով։ Նրանից 15 կմ հյուսիս-արևելք ընկած է Սան Պեդրո դե Ատակամա քաղաքը[2][3]։

Երկրաբանական առումով Վալե դե լա Լունան գտնվում է մի քանի տասնյակ մետր հաստությամբ հալիտի հորիզոնում։ Հարթավայրի մակերևույթին կա ավազի ու մանրախճի ավելի երիտասարդ շերտ, իսկ հարթավայրը մեզոզոյան դարաշրջանի կավճի փուլում է ձևավորվել։ Աղային ու ավազային շերտերի քայքայումից առաջացել են Վալե դե լա Լունայի արտասովոր ու արտակարգ գեղեցիկ ձևերը, որ դեպի իրենց են գրավում զբոսաշրջիկների[4]։ Այս տարածքում տեղումների հազվադեպ լինելը (տեղումների տարեկան միջին քանակը 20 մմ է) նպաստում է աղի ջրի թափանցմանը շերտի մեջ և նրա գոլորշիացման արդյունքում եզրաշերտում աղի պղպջակների առաջացմանը[5]։

Չնայած բնական խիստ պայմաններին` Վալե դե լա Լունայում առկա է կենդանական աշխարհ. այստեղ ապրում են հարավամերիկյան գորշ աղվեսներ, բույն են դնում ցախսարեկներ, գիշատիչ թռչուններ[6]։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականից տեղանքը մտնում է Լոս Ֆլամենկոս ազգային արգելանոցի կազմի մեջ։ Ֆրոմերի ուղեցույցը Վալե դե լա Լունան կոչում է վայր, որտեղ կարելի է հիանալ Ատակամա անապատի մայրամուտի գույներով, երբ ոսկեգույնին փոխարինում է մանուշակագույնը։ Ուղեցույցում խորհուրդ է տրվում հովիտ այցելել լիալուսնի ժամանակ, երբ ստվերների խաղը հրաշալի բնապատկերին ավելի խորհրդավոր տեսք է հաղորդում[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Valle de la Muerte – Valle de La Luna» (իսպաներեն). Sitio oficial de Turismo de Chile. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. «Cordillera, Valle de Muerte y Valle de la Luna - San Pedro de Atacama» (իսպաներեն). ibiblio.org. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. 3,0 3,1 Stephan Küeffner, Kristina Schreck. National Flamingo Reserve: The Salar de Atacama, Valle de la Luna & the Southern Antiplanic Lakes // Frommer's Chile & Easter Island. — Hoboken, NJ: Wiley Publishing, 2007. — P. 192-193. — ISBN 978-0-470-12816-9
  4. Field Excursion from Central Chile to the Atacama Desert // The Geology of Chile / Teresa Moreno, Wes Gibbons (Eds.). — Bath, UK: The Geological Society Publishing House, 2007. — P. 340. — ISBN 978-1-86239-219-9
  5. Jo De Waele & Paolo Forti. Salt rims and blisters: peculiar and ephemeral formations in the Atacama Desert (Chile) // Zeitschrift für Geomorphologie, Supplementary Issues. — 2010. — Vol. 54. — № 2. — P. 51-67.
  6. «Reserva Nacional Los Flamencos» (իսպաներեն). GoChile. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալե դե լա Լունա» հոդվածին։