Վալերի Վլասով
Արտաքին տեսք
Վալերի Վլասով | |
Կրթություն՝ | Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունվարի 9, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վալերի Վլասով (ռուս.՝ Валерий Павлович Власов, հունվարի 9, 1943, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Արևելյան լեզուների ինստիտուտը (1966) և ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիան (1980)։ Տիրապետում է արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։ 1980 թվականից դիվանագիտական աշխատանքում է։
- 1966-1969 թվականներին եղել է Եմենի Արաբական Հանրապետությունում խորհրդային ռազմական մասնագետների խմբի ավագ թարգմանիչ։
- 1970-1974 թվականններին՝ ԽՍՀՄ Երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի սեկտորի վարիչ, ավագ ռեֆերենտ։
- 1980-1981 թվականներին՝ Եգիպտոսում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
- 1981-1987 թվականներին՝ Իրաքում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
- 1990-1995 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ, այնուհետև 1991 թվականից՝ Լիբիայում Ռուսաստանի։
- 1995-1998 թվականներին՝ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կադրերի դեպարտամենտի բաժնի պետ։
- 1998 թվականի հուլիսի 2-ից[1] մինչև 2003 թվականի մայիսի 13-ը[2] եղել է Բահրեյնում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
2003 թվականից անցել է թոշակի։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1990 թվականի նոյեմբերի 27)[3]։
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2000թվականի օգոստոսի 12)[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации от 02.07.1998 № 759 «О назначении Власова В.П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Государстве Бахрейн»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 13.05.2003 № 523 «О Власове В.П.»
- ↑ «Указ Президента СССР от 27.11.1990 № УП-1078 «О присвоении тов. Власову В.П. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 12.08.2000 № 1499 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.