Վալերի Նիկոլայենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Նիկոլայենկո
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 4, 1941(1941-07-04) (82 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Վալերի Նիկոլայենկո (ռուս.՝ Вале́рий Дми́триевич Никола́енко, հուլիսի 4, 1941(1941-07-04)), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Տիրապետում է ֆրանսերենին, հունարենին, իսպաներենին և անգլերենին։

1964 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1987 թվականի հունիսի 23-ից մինչև 1989 թվականի հունվարի 17-ը Կոլումբիայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 1988 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1990 թվականի օգոստոսի 14-ը Նիկարագուայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 1990 թվականից մինչև 1991 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան երկրների վարչության պետ։
  • 1991 թվականի ապրիլի 17-ից մինչև 1992 թվականը եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ[3]։
  • 1992 թվականի մարտի 18-ից մինչւ 1997 թվականի ապրիլի 17-ը Հունաստանում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1997 թվականի ապրիլի 17-ից մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը Ղազախստանում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4]։
  • 2000 թվականի մայիսի 24-ից մինչև 2003 թվականի ապրիլի 28-ը եղել է հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար
  • 2003 թվականի օգոստոսից մինչև 2004 թվականի ապրիլը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան դեպարտամենտի գլխավոր խորհրդական։
  • 2004 թվականի մարտի 25-ից մինչև 2008 թվականի նոյեմբերի 8-ը Կոստա Ռիկայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2004 թվականի ապրիլի 2-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 14-ը Գվատեմալայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5][6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Посольство СССР в Колумбии. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «Посольство СССР в Никарагуа. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  3. Постановление Кабинета Министров СССР от 17.04.1991 № 185 «О заместителе Министра иностранных дел СССР»
  4. Указ Президента Российской Федерации от 31.12.1999 № 1773 «О Николаенко В.Д.»(չաշխատող հղում)
  5. Указ Президента Российской Федерации от 02.04.2004 № 468 «О назначении Николаенко В.Д. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Гватемала по совместительству»(չաշխատող հղում)
  6. Указ Президента Российской Федерации от 14.11.2007 № 1501 «О Николаенко В.Д.»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]